ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ


ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Բազմաֆունկցիոնալ ծառայությունների կենտրոնը (ԲԾԿ) մեկ կառույցի միջոցով տարբեր խոցելի խմբերին մատչելի, հասցեական, յուրաքանյուրին իր կարիքին համապատասխան համայնքահեն ծառայություններ մատուցելու հնարավորություն է ընձեռում: Կենտրոնն իր մեջ ներառում է ռեսուրս կենտրոն, ցերեկային կենտրոն իր բարեգործական ճաշարանով, որոշներում առկա են նաև սոցիալական բնակարաններ: Կենտրոնի բազմամասնագիտական թիմի ծառայությունները մատչելի են թե՛ կենտրոն այցելողներին և թե՛ տանից դուրս գալու դժվարություններ ունեցողներին, քանի որ դրանք տրամադրվում են ոչ միայն ընդունելությունների, այլ նաև տունայցերի միջոցով: ԲԾԿ-ները մարզային են և համայնքային: Երկուսն էլ ունեն ֆունկցիոնալ նույն նշանակությունը՝ բացառությամբ նրա, որ մարզային ԲԾԿ-ները նաև համակարգում են մարզում գործող համայնքային ԲԾԿ-ների աշխատանքը և հիմնական կապող օղակն են հանդիսանում կենտրոնական գրասենյակի հետ:



ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us