ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ
“ՆՌՆԵՆԻ”


Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող “Նռնենի” քառահարկ նորակառույցը սոցիալական ծառայությունների մատուցման համալիր կենտրոն է, որով ՀՀ-ում ներդրվում է սոցիալական ծառայությունների մատուցման միանգամայն նոր՝ աջակից պայմաններով սոցիալական տան մոդելը:
Կենտրոնն արձագանքում է թե՛ ՀՀ քաղաքացու եւ թե՛ փախստականի կարգավիճակ ունեցող անապահով տարեցների սոցիալ-առողջապահական կարիքներին:
Կենտրոնը հատկացնում է նաեւ կացարաններ, որտեղ տարեցների հետ միասին բնակվելու են սատարող-ընտանիքներ՝ կենցաղային բազմաբնույթ հարցերում տարեցներին աջակցելու նպատակով:

Շինությունը բաղկացած է 2 առանձին, բայց իրար հետ սերտորեն առնչվող կառույցներից
  • Սոցիալ-առողջապահական կենտրոն՝ նախատեսված սոցիալ առողջապահական եւ կենցաղային տարբեր ծառայությունների մատուցման համար: Կգործեն սոցիալական սենյակ, բուժկետ, բաղնիք, լվացքատուն, վարսավիրանոց, ժամանցի սենյակ եւ մարզասրահ (1-ին եւ 2-րդ հարկեր):
  • Բնակարանային համալիր՝ ընդհանուր թվով 30 բնակարան. 28 բնակարան տարեցների եւ 2 բնակարան յուրաքանչյուր հարկում սոցիալապես անապահով մեկ երիտասարդ բազմազավակ ընտանիքի եւ մեկ միայնակ մոր համար (3-րդ եւ 4-րդ հարկեր):

    Նպատակները
  • Բավարարել շահառուների սոցիալական կարիքները
  • Տրամադրել երկարաժամկետ կացարան՝ սատարող ընտանիքի աջակցությամբ


  • Շահառուները
    Մշտական կացարան չունեցող անապահով տարեցներ



    Մատուցվող ծառայությունները
  • Սոցիալ-հոգեբանական ծառայություն
  • Խնամքի ծառայություն
  • Առաջնային բուժօգնություն



  • ՍԿԻԶԲ


    ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





    Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us