ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ


“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն ՀՀ մարզերում եւ համայնքներում իր կողմից հիմնած ցերեկային կենտրոններում բազմապիսի ծառայություններ է մատուցում անապահով խավերին: Ծառայությունները բազմամասնագիտական թիմերի միջոցով մատուցվում են ինչպես կազմակերպության ցերեկային կենտրոններում, այնպես էլ շահառուների բնակարաններում՝ այդպիսով կենսական օգնությունը հավասարապես մատչելի դարձնելով նաեւ տանը գամված շահառուներին:

Աշխարհագրությունը
ՀՀ 7 մարզեր - 19 քաղաքներ
• Երեւան
• Գեղարքունիք – Սեւան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ
• Լոռի – Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի
• Շիրակ – Գյումրի, Արթիկ
• Սյունիք – Կապան, Սիսիան
• Արարատ – Արտաշատ, Արարատ, Մասիս
• Կոտայք – Հրազդան, Չարենցավան, Աբովյան

Մարզկենտրոններում գործող ցերեկային կենտրոնները հենակետային օղակ են հանդիսանում տվյալ մարզի մյուս բոլոր քաղաքներում գործող ցերեկային կենտրոնների աշխատանքները կոորդինացնելու եւ վերահսկելու համար:

Շահառուները

• Տարեցներ, հաշմանդամներ եւ փախստականներ
• Ժամանակավոր կացարաններում բնակվող կարիքավոր փախստականներ
• Խոցելի այլ խմբեր՝ բազմազավակ ընտանիքներ, գործազուրկներ եւ այլոք

Ցերեկային կենտրոնում մատուցվող ծառայությունները
• Սոցիալ-հոգեբանական ծառայություն
• Առաջնային բուժօգնություն
• Մասնագիտական ուսուցում
• Սննդի ապահովում
• Իրավաբանական խորհրդատվություն
• Ժամանցի եվ մշակութային միջոցառումների կազմակերպում
 



ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us