ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Զարգացնենք համայնքը՝ միավորելով ջանքերը. Երեւանի Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնի վերանորոգումը

«Այս ծրագրի շնորհիվ մենք հասկացանք, որ միասին կարող ենք կերտել իրական փոփոխություններ »,- սրանք Շահեն Զախարովիխոսքերն են, որն ավելի քան 15 տարի Երեւանի` Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնի 190 բնակիչներից մեկն է: Այս շենքը կառուցվել է 1973թ.-ին, որից հետո այն երբեւէ չի վերականգնվել: Շենքն ամբողջությամբ անհուսալի վիճակում էր: Տանիքը կաթում էր, վերին հարկերի բնակարանների դռներն ու պատուհանները կա՛մ ջարդված էին, կա՛մ գողացված, միջանցքները եւ աստիճանները սարսափելի վիճակում էին, իսկ խմելու ջրի եւ կոյուղու համակարգերն՝ անսարք:

Համայնքային կենտրոնի բնակիչների ճնշող մեծամասնությունը (190 բնակչից 157-ը) Բաքվից Երեւան է գաղթել 1989-1991թթ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարված շրջանում: Նրանք կազմեցին մեր երկրի բնակիչների ամենախոցելի խումբը եւ ի վիճակի չէին հոգալ նույնիսկ իրենց առաջնային կարիքները: Նրանք աջակցության համար պարբերաբար դիմել էին տարբեր պետական եւ մարդասիրական կառույցների, սակայն որեւէ արդյունքի չէին հասել:

2004թ. ամռանը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն սկսեց «Համայնքային կենտրոնների վերականգնման» նախագիծը, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության բնակչության, փախստականների եւ միգրացիայի գրասենյակի, «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի կողմից: Այն նպատակ ուներ բարելավել երեխաների, կանանց եւ նրանց ընտանիքների ապրուստի պայմանները՝ շենքի կայուն եւ որակյալ վերանորոգման միջոցով եւ նպաստել համայնքի զարգացմանը: Այս նախագծի նպատակները կարգավորված էին ԱՀՌԾ-ով, որն առաջնային էր դասել՝ ժամանակավոր կացարաններում բնակվող մարդկանց ապրուստի պայմանները, ինչպես նաեւ նրանց ներգրավումը այդ աշխատանքներում: Այս նախագիծը ակնհայտորեն ամենահաջողված նախագծերից մեկն է, ի շնորհիվ համայնքի խանդավառության, որի միջոցով իրենք՝ որպես ամբողջություն, ձեռք բերեցին շենքի որոշակի սեփականատիրության իրավունք: Նախագծի համար սկզբնական շրջանում ընտրված ութ շենքերի հետ 2005թ. մարտից նախագծում ընդգրկվեց Կոմիտաս 49/4 հասցեում գտնվող համայնքային կենտրոնը:

Համաձայն նախագծի նպատակների, 7 հոգուց բաղկացած համայնքի գործողության խումբը, ձեւավորվել էր համայնքի ակտիվ անդամներից՝ կազմակերպելու եւ կառավարելու նախագծի գործունեությունը: 28 խոցելի բնակիչներին ապահովեցին ժամանակավոր աշխատանքով՝ նրանց ընդգրկելով ապրիլին սկսված վերանորոգման աշխատանքներում: Ինչպես նախատեսված էր նախագծում, համայնքը ունեցավ իր նշանակալի ներդրումը աշխատանքներում՝ փոխհատուցելով նախագծի ծախսի 18 %-ից ավելին: Արդյունքում, ամբողջությամբ փոխվեց շենքի տանիքը, միջանցքները, աստիճանները, վերանորոգվեցին եւ ներկվեցին դռներն ու պատուհանները, մոնտաժվեցին էլեկտրական լարերն, անցկացվեցին ջրի եւ կոյուղու խողովակները:

Այս նախագիծը հաջողություն ունեցավ ի շնորհիվ համայնքի ակտիվ մասնակցության. ներդրվեցին միացյալ ջանքեր՝ աշխատանքներին աջակցելու նպատակով: Իրականացված վերանորոգումները մեծ դեր ունեցան այս մարդկանց կյանքում ապագայի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխելու հարցում: Վերին հարկերի բնակիչները վերջապես վերանորոգեցին բնակարանների առաստաղներն ու պատերը, ազատվեցին խոնավությունից, որը հավերժական էր թվում մինչ տանիքի վերանորոգումը: Այժմ բնակիչներն էլ կարող են ապահով օգտագործել խմելու ջուրը եւ կոյուղու համակարգը:

Շահենն ասում է. «Ես մասնակցել եմ չորրորդ եւ հինգերորդ հարկերի վերանորոգմանը եւ ստացել եմ դրա դիմաց աշխատավարձ: Իմիջիայլոց, դուք տեսե՞լ եք միջանցքների պատերի գույնը: Դրանք ես եմ ընտրել: Այս աշխատանքը նպաստեց համայնքի միավորմանը, եւ ես ուրախ եմ, որ ներդրում եմ ունեցել դրանում»:
Դիմելով վերանորոգված շենքի բնակիչներին՝ Սարջ Չիվերը՝ ԱՄՆ պետքարտուղարության բնակչության, փախստականների եւ միգրացիայի տարածքային ներկայացուցիչն, ասաց,- «Սա ձեր նախագիծն է, եւ այն իրականացվել է ձեր համատեղ ջանքերի արդյունքում: Ամենակարեւորն այն է, որ դուք բավականին լավ աշխատեցիք՝ այն իրականացնելու համար: Դուք այն արել եք ձեզ համար»: Պարոն Չիվերը նաեւ նշեց, որ նախագիծն ամենահաջողվածներից է՝ ի շնորհիվ համայնքի խանդավառության, որի միջոցով իրենք շենքի որոշակի սեփականատիրության իրավունք ձեռք բերեցին:

«Փրկենք երեխաներին» հայաստանյան ներկայացուցիչ՝ Իրինա Սաղոյանն էլ ասաց. «Այս նախագծի հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ վերանորոգումը կատարվեց շատ արագ եւ լավ՝ ի շնորհիվ համայնքի ակտիվ մասնակցության»:
«Դրական արդյունքի հասնելու միակ տարբերակը համայնքի ջանքերը միավորելն էր»,- ավելացրեց «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հ. Կիրակոսյանը: ԱՄՆ դեսպանատան, «Փրկենք երեխաներին» հայաստանյան ներկայացուցչության, «Առաքելություն Հայաստանի եւ շահառուների խոսքերն ապացուցեցին այն փաստը, որ համայնքային համագործակցությունը եւ համատեղ ջանքերը հիմնական նախապայմաններն են համայնքի զարգացման գործում:
2005թ. հունիս



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us