ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ


«Առաքելություն Հայաստանը»՝ անդրադարձ տարեցների խնդիրների լուսաբանմանը

«Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ Տարեցների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված մեդիա շրջայցի արդյունքում հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ հատուկ անդրադարձ ունեցան միտված Հայաստանում տարեցների խնդիրների լուսաբանմանը: Հետագա համագործակցությամբ այլ հրապարակումները ներկայացված են ստորեւ:

30 Սեպտեմբեր, 2015թ.
Ռադիո Վան, հեղինակ Լիանա Մարգարյան





«Առաքելություն Հայաստանը»՝ տարեցների կյանքի որակի բարձրացման առաքելությամբ

Ռադի Վանի լրատվական ծառայության անդրադարձը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության մասին:
Լսել ստորեւ:

1 հոկտեմբեր, 2015թ.
Սիվիլնեթ, լրագրող՝ Գոհար Հակոբյան





Լռության հետ միայնակ ապրողը

1990 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հոկտեմբերի 1-ը սահմանեց Տարեցների միջազգային օր: 2014-ի տվյալներով՝ Հայաստանում շուրջ 380 հազար տարեց կա։ Վալյա Մարգարյանը նրանցից մեկն է։ Նա և նրա իրավիճակում հայտնված շատ տարեցներ ապրում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հովանու ներքո։ Սիվիլնեթի՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ պատրաստած հաղորդումը ներկայացնում է «Առաքելություն Հայաստանի» շահառուներից Վալյա Մարգարյանի կյանքի պատմությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

1 հոկտեմբեր, 2015թ.
Ռադիո Վան, Լրագրող՝ Լիանա Մարգարյան

https://www.youtube.com/watch?v=mIfhATCdb3Q



ՀՀ տարածքում գործող 9 տուն-ինտերնատներում այսօր միայնակ, ինչպես նաեւ ժառանգներ ունեցող շուրջ 1240 տարեց է ապրում: Միայնակ տարեցների թիվը հանրապետությունում շուրջ 14000 է: Միայն մայրաքաղաքում ներտնային խնամք է կազմակերպվում նրանցից 1500-ի համար, որոնցից մեկն էլ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու 82-ամյա հունահայ Էլբիս Թորոսյանն է: Նրան տեսնելու եւ զրուցելու համար կազմակերպության սոցաշխատող Ատլաս Աբրահամյանի ուղեկցությամբ Լիանա Մարգարյանն այցելել է Նոր Նորքում գտնվող նրա բնակարան:

1 հոկտեմբերի, 2015թ.
Ա1+, լրագրող Մարիաննա Գալստյան



Բանաստեղծ, թարգմանիչ, երաժիշտ ու ռադիոէլեկտրոնիկայի մասնագետ 84 ամյա Գուրգեն Տեր Ավագյանի կյանքի իմաստը հենց նրա մասնագիտություններն են։ Նա Մերգելյան ինստիտուտի առաջատար աշխատակիցներից է եղել։ 3 հայտնագործության հեղինակ է, բայց այսօր ապրում է 47 հազար դրամ թոշակով ու 17 հազար դրամ նպաստով։ Գուրգեն պապը հպարտանում է իր տոհմածառով։

Պապը Անդրանիկի ջոկատի քահանան է եղել, մասնակցել է բոլոր մարտերին։ Հայրը դաշնակցական է եղել, ինչի համար էլ արտաքսվել է Հայաստանից։ Գուրգենը ծնվել է աքսորավայրում։ Նա երկար տարիներ պայքարել է բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար, սակայն ապարդյուն։ Մանրամասն՝ տեսանյութում:

19 հոկտեմբեր, 2015թ.
Հանրային հեռուստաընկերություն

https://www.youtube.com/watch?v=r1xZ3vi4u3s



«Բարդ երկուշաբթի» հաղորդման թողարկումը նվիրված է Տարեցների միջազգային օրվան: Հաղորդման ընթացքում ցուցադրվում է լրագրող Յանա Շահրամանյանի պատրաստած տեսանյութը: Այն ներկայացնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Նոր Նորքի համայնքային կենտրոնի առօրյան, կենտրոնի շահառուներ 84-ամյա Ժոզեֆ Ֆահրադյանի եւ 82-ամյա Անժելա Մկրտչյանի համատեղ կյանքի պատմությունը, իսկ տաղավարում հրավիրվել էր կազմակերպության շահառու Աիդա Մնացականյանը, ինչպես նաեւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Նոր Նորքի համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Աննա Գրիգորյանը:

«Համայնքային կենտրոնում նրանք մի ընտանիք են՝ ընդհանուր հոգսերով, ընդհանուր ուրախություններով ու առօրյայով: Այստեղ այցելող տարեցները կարող են կազմակերպել իրենց ժամանցը երգի, պարի, գրական, էկոլոգիական եւ մի շարք այլ խմբակներում, ստանալ բուժօգնություն, օգտվել բարեգործական ճաշարանից: Ընդ որում համայնքային կենտրոնը բաց է ոչ միայն տարեցների, այլեւ հասարակության խոցելի այլ խմբերի համար»,- համայնքային կենտրոնի առօրյան է ներկայացնում լրագրող Յ. Շահրամանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:
29 մարտ, 2016թ.
Ա1+, լրագրող Մարիաննա Գալստյան

https://www.youtube.com/watch?v=zf7XV7Cqc3Q



Ուկրաինական հակամարտությունը նրան վերադարձրեց հայրենիք. Տարիների բացակայությունից հետո Լեւոն Հովակիմյանը 1,5 տարի առաջ հայրենիք է վերադարձրել

Լեւոն Հովակիմյանը 1978 թ-ից բնակվել է Լուգանսկում։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է. «Պետք է շտապ հանեին ինձ այնտեղից, հնարավոր չէր մնալ, որովհետեւ այնտեղ շիլափլավ էր արդեն, իմ վրա էր որսը գնում»:

Ոսկերիչ-արծաթագործ Լեւոն Հովակիմյանը չի սիրում, երբ իրեն Հայաստանում փախստական են անվանում: Նա երազում է այստեղ էլ իր սեփական արտադրամասը բացել, ինչպես նաեւ բարեգործությամբ զբաղվել։

35 տարուց ավելի դրսում ապրած Լեւոն Հովակիմյանը Հայաստանում արժեքների փոփոխություն է նկատում. «Մի քիչ երիտասարդությունն է փոխվել, հարազատությունն է փոխվել, ուրիշ արժանիքներ, ուրիշ չափանիշներ ունեն արդեն հարգանքի»:

Բարեկամներին նեղություն չտալու համար Լեւոն Հովակիմյանն արդեն մի քանի ամիս է՝ տեղափոխվել է «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական տուն: Ասում է՝ հիմա սա է իր տունը, իսկ հարեւանները՝ հարազատները: Այստեղ տարիքով ամենաերիտասարդն է, ուստի բոլոր գործերն իր վրա է վերցրել: 69-ամյա Լեւոն Հովակիմյանը սիրում է կրկնել, թե 100 տարի է ապրելու՝ մինչեւ ավարտին հասցնի բոլոր կիսատ գործերը։ Իսկ հիմա մի ցանկություն ունի՝ նույն սեղանի շուրջ նստել երեխաների եւ թոռների հետ, որոնք ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում են:

Մանրամասները՝ տեսանյութում:

http://www.a1plus.am/1443940.html

ԵՏ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us