ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ


Քաղաքացիական նախաձեռնության անդամներն այցելեցին Ազգային ժողով

Համագործակցություն ԱՀՍՈԲ ծրագրի անդամների եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ

Նոյեմբերի 26-ին, «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Լոռու մարզի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքացիական նախաձեռնության անդամները (ՔՆԽ) ալցելեցին ՀՀ Ազգային ժողով: Շրջայցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Առաքելություն Հայաստան կազմակերպությունը՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում մասնակիցները համայնքներում սոցիալական ոլորտի խնդիրների հետ կապված հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին հաշմանդամների խնդիրներին, ավանդների հատուցմանը, երիտասարդության միգրացիային, կենսաթոշակի չափին, կրթություն-աշխատաշուկա պահանջարկին, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը:

ԱԺ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանն էլ ՔՆԽ անդամներին ներկայացրեց օրենքի նախագծի քննարկման ընդհանուր ընթացակարգը՝ մասնավորապես անդրադառնալով ԱԺ-ում օրենքի նախագծի երեք ընթերցումներին եւ թե որ փուլում ՔՆԽ անդամը կարող է հանդես գալ առաջարկությամբ: Հանդիպման ավարտին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ծրագրի կոնսորցիումի անդամների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հետագա համագործակցության վերաբերյալ:
















ԵՏ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us