ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

«Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագիրն իրագործվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ «Առաջադեմ քաղաքացիական հասարակություն՝ հանուն հաշվետու կառավարման» նախագծի «Սոցիալական ոլորտի բարեփոխումներ - Կոնսորցիում 2»-ի շրջանակում: Կոնսորցիումն առաջնորդել է Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ ծրագիրն իրականացնելով տեղական Ուրբան կայուն զարգացման և Մանկական զարգացման հիմնադրամների, ինչպես նաև ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեյշնլ - Հայաստան կազմակերպության հետ համատեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ


Սոցիալական ոլորտի ծառայությունների պատվիրակում.
ներկա փորձն ու ապագա հնարավորությունները (Ֆոտոշարք, ձայնագրություն)

Նոյեմբերի 5-ին «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Քաունթերփարթ ինթերնեշնլը Առաքելություն Հայաստան կազմակերպության հետ համատեղ Երևանում կազմակերպել էր «Սոցիալական ոլորտի ծառայությունների պատվիրակում. ներկա փորձն ու ապագա հնարավորությունները» թեմայով կլոր-սեղան քննարկում: Հրավիրվել էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք սոցիալական պատվիրակման ոլորտում ունեն որոշակի փորձառություն:

Քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ ՀԿ-ների կողմից սոցիալական ծառայությունների մատուցման հաջողությունը մեծապես կախված է իշխանության ապակենտրոնացման գործընթացներից:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ներկայացրեց կազմակերպության 28-ամյա փորձը սոցիալական ծառայությունների մատուցման բնագավառում: Նա նաեւ անդրադարձավ սոցիալական քաղաքականության հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությանը և նշեց, որ շատ հաճախ կառավարությունը ծառայությունների մատուցման լիազորությունները պատվիրակում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ առանց ֆինանսավորման բարենպաստ միջավայր ստեղծելու:

Կլոր-սեղան քննարկմանը պրեզենտացիաներով հանդես եկան Արմեն Բեժանյանը («Հայաստանի մանուկներ» հիմնադրամ), որը ներկայացրեց «Սոցիալական ծառայության պատվիրակում. արդյունավետության և կայունության հիմքերը» թեման, Արտաշես Տոռոզյանը («Գործընկերություն և ուսուցում» ՀԿ)- ԳՈՒՄ ՀԿ-ի փորձառությունը պետության պատվերով կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայությունների մատուցման ոլորտում և Տիգրան Պետրոսյանը (Հայկական Կարիտաս): Վերջինս ներկայացրեց պետության կողմից ՀԿ-ներին սոցիալական ծառայությունների պատվիրակման «Հայկական Կարիտաս» կազմակերպության տեսլականը:

Կլոր-սեղան քննարկման վերաբերյալ ավելի մանրամասն՝ ներկայացնում ենք հանդիպման ձայնագրությունը:



Քաղաքացիական նախաձեռնության անդամներն այցելեցին Ազգային ժողով

Համագործակցություն ԱՀՍՈԲ ծրագրի անդամների եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ

Նոյեմբերի 26-ին, «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Լոռու մարզի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքացիական նախաձեռնության անդամները (ՔՆԽ) ալցելեցին ՀՀ Ազգային ժողով: Շրջայցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Առաքելություն Հայաստան կազմակերպությունը՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ


ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ


«Առաքելություն Հայաստանը»՝ անդրադարձ տարեցների խնդիրների լուսաբանմանը

«Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ Տարեցների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված մեդիա շրջայցի արդյունքում հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ հատուկ անդրադարձ ունեցան միտված Հայաստանում տարեցների խնդիրների լուսաբանմանը: Հետագա համագործակցությամբ այլ հրապարակումները ներկայացված են ստորեւ:

30 Սեպտեմբեր, 2015թ.
Ռադիո Վան, հեղինակ Լիանա Մարգարյան





«Առաքելություն Հայաստանը»՝ տարեցների կյանքի որակի բարձրացման առաքելությամբ

Ռադի Վանի լրատվական ծառայության անդրադարձը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության մասին:
Լսել ստորեւ:

1 հոկտեմբեր, 2015թ.
Սիվիլնեթ, լրագրող՝ Գոհար Հակոբյան


ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 SSSRA REPORT QUARTER 1, January-March 2015
 SSSRA REPORT QUARTER 2, April-June 2015
 SSSRA REPORT QUARTER 3, July-September 2015
 SSSRA REPORT QUARTER 4, October-December 2015


ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us