ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

«Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագիրն իրագործվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ «Առաջադեմ քաղաքացիական հասարակություն՝ հանուն հաշվետու կառավարման» նախագծի «Սոցիալական ոլորտի բարեփոխումներ - Կոնսորցիում 2»-ի շրջանակում: Կոնսորցիումն առաջնորդել է Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ ծրագիրն իրականացնելով տեղական Ուրբան կայուն զարգացման և Մանկական զարգացման հիմնադրամների, ինչպես նաև ամերիկյան Քաունթերփարթ ինթերնեյշնլ - Հայաստան կազմակերպության հետ համատեղ:

ՆՊԱՏԱԿԸ

Նպաստել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանն ու կայունությանը՝ առավել արդյունավետորեն արձագանքելու քաղաքացիների կարիքներին ու խնդիրներին:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ 8 մարզերի (Արարատ, Արմավիր, Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք, Կոտայք) թիրախային քաղաքային համայնքներում:

Ծրագիրն աշխատում էր անհատ քաղաքացիների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ բարելավելու տեղեկատվության հասանելիությունը վերջիններիս համար, ընդլայնելու նրանց մասնակցությունը քաղաքականության բարեփոխման գործընթացին և ամրապնդելու նրանց կարողությունը՝ կառավարության գործունեության մշտադիտարկման նպատակով:

ԱՐԴՅՈՒՆՔԸ

• Քաղաքացիական հասարակության՝ քաղաքացիներին ներգրավելու և նրանց շահերն արտահայտելու կարողությունները բարելավված են եւ կայունացած,
• Պետական հաստատությունների կողմից սոցիալական բարեփոխումների իրականացման ընթացքն ու տվյալ ոլորտի քաղաքականության մշտադիտարկման գործընթացներն ամրապնդված են,
• Անկախ և հավաստի տեղեկատվությունը դարձել է առավել մատչելի և հասանելի քաղաքացիների համար,
• Քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայրն առավել բարելավված է:

Կոնսորցիումի հիմնական դերն էր՝

• Քաղաքացիներին համախմբել և զինել համապատասխան կարողություններով, որպեսզի նրանք կարողանան մասնակից դառնալ ՀՀ կառավարության վերջերս ներկայացրած սոցիալական ծառայությունների, կենսաթոշակային համակարգի և երեխաների պաշտպանության ծառայությունների վերաբերյալ սոցիալական ոլորտի բարեփոխումների մշտադիտարկմանը,
• Ամրապնդել Քաղաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ-ների) կարողությունները՝ մշտադիտարկելու բարեփոխումների գործընթացը և մատուցելու որակյալ ծառայություններ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների սկզբունքներին համահունչ,
• ՔՀԿ-ներին ներգրավել բարեփոխումների գործընթացում՝ իրականացնելու վերահսկողություն և շահերի պաշտպանություն,
• Մշակել փաստերի վրա հիմնված առաջարկություններ՝ հետագա բարեփոխումները կատարելագործելու և սոցիալական իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար:

Ծրագրի իրականացման 2-րդ տարում, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից որոշում կայացվեց 2016 թվականի մարտի 31-ին ավարտել «Աջակցություն Հայաստանի սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը:


ԵՏ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us