ԾՐԱԳՐԵՐ

ԿԵՆՏՐՈՆԱՀԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ներկայումս համայքնային կենտրոններ կան ՀՀ տարբեր շրջաններում: Կենտրոնների ծառայությունները նախատեսված են սոցիալապես խոցելի խմբերի համար: Այս ծառայությունները հնարավորություն են տալիս վերջիններիս դուրս գալ սոցիալական մեկուսացումից, բարելավել կենսական պայմանները՝ թույլ տալով նրանց վարել արժանավայել կյանք եւ ունենալ այլոց կողմից աջակցություն ստանալու զգացողություն:

Ծառայությունների տեսակները սահմանվել են՝ նպատակ հետապնդելով շեշտադրել խոցելի խմբերի այն առաջնային կարիքները, որոնք ծագել են ներկա սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով: Կենտրոնների դռները բաց են կարիքավորների համար՝ առողջապահական աջակցություն/ առողջապահական կրթություն, սոցիալական ծառայություններ, սոցիալ- իրավաբանական խորհրդատվություն, ուսուցողական դասընթացներ, բարոյահոգեբանական եւ այլ կարգի աջակցություն ստանալու նպատակով:

Կենտրոնների շահառուները կարող են ստանալ նաեւ բժշկական խորհրդատվություն: Նրանցից շատերի համար պատշաճ բուժում եւ բժշկական խորհրդատվություն ստանալը եզակի հնարավորություն է:

Շահառուները կարող են տեղեկատվություն ձեռք բերել տարբեր սոցիալական եւ իրավաբանական խնդիրների վերաբերյալ՝ ստանալով խորհուրդներ, թե ինչպես եւ որտեղ կարող են դիմել իրենց հարցերի լուծման համար: Այս խորհրդատվական ծառայությունները մեծ կարեւորություն ունեն մեր օրերում, քանզի բնակչության ունեցած նախկին համակարգի մասին տեղեկություններն արդեն պիտանի չեն, ավելին՝ ամբողջությամբ փոփոխված են: Մարդկանց մեծ մասը գաղափար չունի նոր հրապարակված օրենքների, իրենց իրավունքների եւ դրանցից օգտվելու կարգի մասին: Կարեւոր է նաեւ ձեռք բերել նոր օրենսդրական տեղեկություններ, եւ իրազեկված լինել սեփական իրավունքներից: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում կենսաթոշակների, սուբսիդավորման, կոմունալ վճարումների կատարման կարգի, ժառանգության, նվիրատվության, հաշմանդամներին վերաբերող հիմնական հիմնախնդիրների հետ կապված հարցերը:
Կենտրոնը կազմակերպում է նաեւ առողջապահական-կրթական դասընթացներ: Ծերերը մասնակցում են այս դասընթացներին մեծ ակտիվությամբ: Կանոնավոր հաճախումների արդյունքում նրանք ձեռք են բերում գիտելիքներ տարիքային փոփոխությունների, առողջ ապրելակերպ վարելու, տարիքի հետ եկած ֆիզիկական եւ հոգեբանական յուրահատկությունների մասին:
Կենտրոններ հաճախողներին մեծապես անհրաժեշտ են հոգեբանական, իրավաբանական դասընթացները եւ խորհրդատվությունը: Հոգեբանական դասընթացներն ունեն տեսական եւ պրակտիկ մասեր: Դասախոսությունները զուգորդվում են քննարկումներով, պրակտիկ վարժություններով: Դասընթացների նպատակը մասնակիցների ամենօրյա կյանքում անհրաժեշտ որոշակի հմտությունների ու կարողությունների զարգացումն է: Այս հմտություններն ու կարողությունները օգնում են մասնակիցներին հաղթահարել ճնշվածությունը, հոգեբանական ճգնաժամը եւ այլն:
Ամենաակտիվ անդամներին հնարավորություն է տրվում մասնակցել նաեւ տարբեր իրադարձությունների, զբոսանքների, համերգների, հաճախել մշակութային եւ մասնագիտական խմբակներ իրենց իսկ նախապատվությամբ: Կենտրոնի երգչախումբը հայտնի է ոչ միայն շահառուների շրջանակներում, այլեւ կենտրոնի սահմաններից դուրս: Երգչախումբն ունի հարուստ երգացանկ, եւ տալիս է բավականին հաջողված համերգներ:
Հարյուրավոր լքված եւ մեկուսացված անձանց համար համայնքային կենտրոնը դարձել է ջերմ ու հարմարավետ անկյուն՝ սոցիալականացման, փոխադարձ աջակցության, իրենց նմանների հետ համագործակցելու համար՝ մի վայր, որտեղ նրանք կարող են անցկացնել իրենց օրվա մեծ մասը՝ վայելելով հագեցած ժամանակն ու միմյանց ընկերակցությունը:

Համայնքային կենտրոն/ վերականգնողական ժամանակավոր կենտրոն
Նոր Նորքի համայնքային կենտրոնը մի քանի բաղադրյալներից կազմված բարդ կառույց է: Այդ բաղադրյալներն են բարեգործական ճաշարանները, համայնքային կենտրոնի գործարկումները, ինչպես նաեւ առաջին անգամ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ կովկասյան տարածաշրջանում ստեղծված վերականգնողական ժամանակավոր կենտրոնը: Վերջինս պետք է ապահովի 24 ժամյա խնամք ու առողջապահական ծառայություններ հիվանդ շահառուներին, ովքեր հիվանդության սրման կամ հետվիրահատական փուլում են գտնվում: Նաեւ հիվանդի դուրս գրումից հետո կենտրոնը պետք է ապահովի պահանջվող ամենօրյա մանրակրկիտ զննում ու խնամք:
Բոլոր ծառայություններն անվճար են: Խոցելի ծերերը կարող են օգտվել տաք ճաշերից, բազմաթիվ սոցիալական ու առողջապահական ծառայություններից շաբաթվա աշխատանքային օրերին:
Համայնքային կենտրոնը տրամադրում է շահառուներին անվճար բուժսպասարկում (բժշկական զննում, առաջին եւ առաջնային կանխարգելիչ բուժօգնություն, խորհրդատվություն, դեղորայքի տրամադրում` ըստ բժշկի նշանակման), իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն, էմոցիոնալ աջակցություն, մասնագիտական ու մշակութային տարբեր խմբակներին մասնակցություն, ինչպես նաեւ տարբեր դասընթացային լսումներ՝ դրանցով իսկ հնարավորություն տալով նրանց դուրս գալ սոցիալական մեկուսացումից եւ վարել արժանավայել կյանք:

ՍՆՆԴՕԳՆՈՒԹՅՈՒՆ


2001թ.-ին ԱՄՆ ՄԶԳ/ ԱՄՄԿ-ի (Աջակցության միացյալ մեթոդաբանական հանձնաժողովի) կողմից ֆինանսավորվող «Սոցիալական անցումների ծրագրի» հովանու ներքո «Առաքելություն Հայաստանը» նախաձեռնեց սննդի փաթեթների լայնամասշտաբ տարածում խոցելիներին՝ սննդի հիմնական կարիքները թեթեւացնելու նպատակով: Հայաստանի 5 շրջանների՝ 84.000 խոցելի ընտանիքներ միանվագ օգնություն ստացան՝ բանջարեղեն եւ ցորենի ալյուր:


Իր վրա վերցնելով սննդօգնության կարեւորությունը՝ «Առաքելություն Հայաստանը» ստեղծեց 18 բարեգործական ճաշարան: Դրանցից երեքը կցված են համայնքային կենտրոններին: Շաբաթվա օրերին շահառուներին մատուցվում են մսով հագեցած, ինչպես նաեւ բանջարեղենային տաք ճաշեր:


ՏՆԱՅԻՆ ՍՈՑԻԱԼ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Առաքելություն Հայաստանն» իր խնամակալության տակ է վերցրել անկողնային հիվանդներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին՝ նրանց, ովքեր իրենց օգնող ոչ ոք չունեն:
Ունենալով տարբեր հասարակական դիրք եւ կենսագրական տվյալներ, միեւնույնն է, այս մարդիկ շրջապատված են յուրահատուկ սիրով եւ խնամքով:
Այս անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց բազմակողմանի կարիքները վերաբերում են «Առաքելություն Հայաստանի» բժիշկներին, քույրերին, խնամողներին եւ սոցիալական աշխատողներին, ովքեր ցուցաբերում են անհատական մոտեցում՝ յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներին համապատասխան:
Չնայած նրանք չեն կարող դուրս գալ իրենց բնակարաններից, այնուամենայնիվ, ծառայությունների մատուցումը այնպես է պլանավորված, որ տանը գամված անձը կարող է ամեն շաբաթ ունենալ այցելուներ. դրանք «Առաքելություն Հայաստանի» աշխատակիցներն են, ում շահառուներն անվանում են ընտանիքի անդամներ: Նրանք կազմակերպության անձնակազմի շրջանում բարեկամներ են ձեռք բերել. ի վերջո կա մեկը, ով բացում է նրանց դուռը: Մեկ անգամ դառնալով «Առաքելություն Հայաստանի» թիրախ՝ մարդիկ գտնվում են բժշկական եւ խնամակալական անձնակազմի կանոնավոր հետազոտության ներքո՝ ստուգումների, բուժման, բժշկական ընթացակարգի, դեղերի ու հետադարձ այցերի միջոցով:
Խնամք մատուցողներն օգնում են շահառուներին իրենց ամենօրյա գործողությունների հարցում. տրամադրում են հիգիենիկ խնամք, մաքրում տունը եւ իրականացնում ամենօրյա տարբեր գործառույթներ:

Սոցիալական աշխատողներն աջակցում են լուծել սոցիալ-իրավաբանական տարբեր խնդիրներ, օգնում խորհրդատվությամբ: Կարեւոր է այն հեռախոսային ցանցը, որն «Առաքելություն Հայաստանի» անձնակազմը հաստատել է տանը գամված անձանց համար: Նրանց, ովքեր ունեն նմանատիպ հետաքրքրություններ, հեռախոսահամարներ են տրամադրվում. այս հեռախոսագիծը անկողնային հիվանդների եւ մեկուսացված հաշմանդամների համար դարձել է կենսական պայման եւ արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոցը:


ՏՆԱՅԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ


«Առաքելություն Հայաստանն» ունի վերանորոգման աշխատանքների թիմ, որն այցելություններ է կատարում ծերերի բնակարաններ, եթե վերանորոգման կարիք կա: Սա եզակի հնարավորություն է անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց համար, որպեսզի նրանք տեսնեն իրենց բնակարանները հարդարված, վերանորոգված, ծորակները՝ սարքին, կոյուղու համակարգը՝ գործող, պատուհաններն՝ ապակիներով:
«Առաքելություն Հայաստանի» աշխատակիցները վերանորոգում են նաեւ բնակարանային տարբեր սարքավորումներ՝ տաքացուցիչ, արդուկ, ռադիո եւ այլն, որոնք շահառուների համար ունեն կենսական նշանակություն, քանի որ նրանք ի վիճակի չեն ձեռք բերել նորը:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ

Փախստականները, ովքեր կենտրոնացած են Հայաստանի չորս մարզերում, Երեւանի տարբեր թաղամասերում, ապրում են չափազանց ողորմելի պայմաններում: Փախստականների մեջ հիմնականում ծերեր, հաշմանդամներ եւ միայնակ մայրեր են, ովքեր օգնության չափազանց մեծ կարիք են զգում:
Մոտ 10.000 փախստականներ օգտվում են առողջապահական եւ սոցիալական ծառայություններից, մարդասիրական աջակցությունից՝ գումարի, պարենային եւ ոչ պարենային աջակցության տեսքով: Բոլոր ծառայությունների մատուցման հիմնասյունն են առողջապահական եւ սոցիալական սենյակները, որոնք հաստատվել են «Առաքելություն Հայաստանի» կողմից:
 
Բացի զանազան առողջապահական եւ խնամքի ծառայություններից, փախստականների ընտանիքներն ապահովված են նաեւ խորհրդատվությամբ՝ կապված սոցիալական եւ իրավաբանական հարցերի հետ: Փախստականների համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, խնջույքներ, զվարճանքներ, կազմակերպվում է նաեւ նրանց հանգիստը:


Համայնքի զարգացում
«Առաքելություն Հայաստանը», մեծ կարեւորություն տալով խոցելի փախստականներին (ժամանակավոր կամ մշտական) աշխատանքային հնարավորություններով ապահովելուն, իր գործողությունները պլանավորելիս միշտ առաջնային է համարել աշխատանք ունենալու հիմնախնդիրը՝ որպես շահառուների զանազան առաջնային խնդիրներն ընդգծելու համար հիմնական միջոց:
Մինչ այժմ «Առաքելություն Հայաստանը» կազմակերպել է ինքնօգնության նախաձեռնություններ՝ տարբեր ուսուցողական դասընթացների, մասնագիտական հմտությունների ձեւով, բիզնեսի պլանավորման, համակարգչային, լեզուների, մարքեթինգի, հարկերի եւ հարկային օրենքների, առանց գրավ դնելու եւ գործ հարուցելու փոքրածավալ եկամուտ առաջացնող գործողությունների մասին լսումների եւ դասընթացների միջոցով: «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում աշխատունակ գործազուրկ փախստականներին խրախուսվում է ինքնուրույնաբար լուծել սեփական հիմնախնդիրները: Միկրոֆինանսական եւ այլ ծրագրերի իրականացումը դարձել է փախստականների համայնքներում աղքատներից ամենակարիքավորներին աջակցելու կենսական միջոց:
 


Փախստական երեխաների համար առանձնահատուկ գործառույթներ


Փախստական երեխաների համար առանձնահատուկ գործառույթներ
Փախստական երեխաները գտնվում են «Առաքելություն Հայաստանի» առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Նրանց համար իրականացվում են՝
• հոգեբանական դասընթացներ եւ տարբեր սեմինարներ՝ երեխաների իրավունքների, ինքնագիտակցության, հաղորդակցության հմտությունների, բնության պահպանության, անձնական հիգիենայի եւ այլնի վերաբերյալ,
• ամառային արշավներ,
• սպորտային մրցումներ, թեստեր, ինտելեկտուալ եւ զվարճալի խաղեր/ մրցույթներ, տարբեր մշակութային միջոցառումներ եւ այլն,
• քաղաքից դուրս զբոսանքներ/ այցելություն տեսարժան վայրեր,
• ձեռագործի դասընթացներ:
Բոլոր այս ծառայությունները մեծապես նպաստել են երեխաների բարոյական կրթությանը եւ փոխադարձ հաղորդակցման կապեր են ստեղծել իրենց հասակակից ընկերների հետ:
 



ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us