ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


24.10.2016թ.

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կշարունակի աջակցել սիրիահայերին
IDeA հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով

Հարգելի՛ գործընկերներ, Հաշվի առնելով վերջին ժամանակներում Սիրիայում՝ մասնավորապես Հալեպ քաղաքում, հակամարտության սրացումը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDеA) հիմնադրամը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համակարգելով, լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն անհապաղ աջակցության ծրագրեր է իրականացնում` ուղղված Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան փնտրող ընտանիքներին:

կարդալ ավելին




15.10.2016թ.

IDeA հիմնադրամը հատկացնում է $ 250 000 եւ մեկնարկում է դրամահավաքը սիրիահայերին աջակցելու համար

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ.

կարդալ ավելին




15.10.2016թ.

Սիրիահայերին աջակցելու դրամահավաքի հաշվեհամարները

IDeA հիմնադրամի հայտարարության համաձայն, բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են ուղիղ նվիրատվություն կատարել անմիջապես Հայ Ընդհանուր Բարեգործական Միությանը (ՀԲԸՄ), Mission Armenia, «Հալեպ» и Repat Armenia կազմակերպությունների հաշվեհանարներին, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարներին:

կարդալ ավելին




01.10.2016թ.

Աշխատակազմի արտագնա հավաք՝ «Գնահատում ենք կատարած առաջընթացը» խորագրով, ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ

Աշխատակազմի արտագնա հավաք՝ «Գնահատում ենք կատարած առաջընթացը» խորագրով, ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ

կարդալ ավելին




05.04.2016թ.

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շահառուների Բաց նամակը հայ զինվորներին

Սիրելի մեր զինվորներ, թոռներ, ծոռներ ու զավակներ: Ձեզ գրում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության այն անդամները, ովքեր Ձեր տարիքում նույնպես կռվել են ու պաշտպանել մեր հայրենիքը:

կարդալ ավելին




12.03.2015թ.

UNHCR - Մամլո հաղորդագրություն

Սիրիայի հակամարտության 5-րդ տարին. փախստականները դիմակայում են վատթարացող պայմաններին

Ժնև, 2015թ. Մարտի 12- Սիրիայի հակամարտության հինգերորդ տարին է սկսվում, մինչդեռ միլիոնավոր փախստականներ, ովքեր գտնվում են հարևան երկրներում և կամ տեղահանված են երկրի ներսում, վատթարացող պայմաններում են գտնվում և առանց միջազգային պաշտպանության բախվում են առավել մռայլ ապագայի հետ, - զգուշացնում է ՄԱԿ ՓԳՀ-ն:

կարդալ ավելին




06.08.2011թ.

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական բաժնի հետ համատեղ արագ արձագանքեցին երկկողմանի ծնողազուրկ Մարինա Ղարիբովայի խնդրանքին

17 - ամյա երկկողմանի ծնողազուրկ Մարիանա Ղարիբովան բնակվում է Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանում, նախկին ?Կուս. դպրոցի? հանրակացարանում: Նույն բնակարանում են բնակվում նաեւ նրա երկու եղբայրները, եղբոր կինն ու երեխան, եւ 83- ամյա տատիկը: Մարիանայի տատիկը, ծնողները եւ մեծ եղբայրը 1989 թվականին որպես փախստական բռնագաղթել են Ադրբեջանից եւ եկել Հայաստան: Ընտանիքը մինչ այժմ ապրում է զրկանքներով: Բնակարանը, որտեղ ընտանիքն ապրում է, սեփականաշնորհված է, սակայն զուրկ է կոմունալ հարմարություններից, եւ ունի վերանորոգման կարիք:

կարդալ ավելին




29.06.2011թ.

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակիցների հանդիպումը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի նախագահ՝ Արթուր Սաքունցի հետ

Հունիսի 29-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն կազմակերպության Ավան-Առինջ Ծերապարտեզում հանդիպում- քննարկում էր կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի նախագահ՝ Արթուր Սաքունցի հետ: Քննարկմանը մասնակցում էին կազմակերպության նախագահ՝ Հռիփսիմե Կիրակոսյանը, այլ աշխատակիցներ:

կարդալ ավելին




28.06.2011թ.

Սիլիկյանի սոցիալական տունը

1994 թվականից մինչ օրս վերջինիս աջակցությամբ սոցիալ-առողջապահական ծառայություններ է մատուցում Սիլիկյան թաղամասում բնակվող փախստականներին։ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն 1994 թվականից մինչ օրս սոցիալ- առողջապահական ծառայություններ է մատուցում Երեւանի Սիլիկյան թաղամասում բնակվող փախստականների համար:

կարդալ ավելին




27.04.2011թ.

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի բարեգործական ճաշարաններում անց են կացվել Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ

Ս.թ. ապրիլի 27-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի Աջափնյակի բարեգործական ճաշարանում նշվեց Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումը: Միջոցառման ընթացքում տոնի կապակցությամբ շահառուներին մատուցվեց տոնական ճաշ, որի կազմակերպմանն աջակցել էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Ռ. Հովսեփյանը:


կարդալ ավելին




27.01.2011թ.

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ Աջափնյակի նորաբաց բարեգործական ճաշարանում մատուցվեց տոնական ճաշ

Ս.թ. հունվարի 27-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն Աջափնյակի նորաբաց բարեգործական ճաշարանում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում ԱՀ ԲՀԿ շահառուներին մատուցվեց տոնական ճաշ, որի կազմակերպմանն աջակցել էր նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Ռուբեն Հովսեփյանը:

կարդալ ավելին




01.01.2011թ.

Ամանորյա միջոցառումներ ԱՀ ԲՀԿ բոլոր ենթակառույցներում

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ բոլոր ենթակառույցներում ամանորյա տոնական տրամադրություն է արդեն մի քանի օր շարունակ: Բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում Երեւանում եւ մյուս մարզերում գործող ԱՀ ԲՀԿ ենթակառույցներում: Միջոցառումներին մասնակցում են հենց իրենք՝ տարեցներն ու հաշմանդամները. երգ, պար, ասմունք, բարեմաղթանքներ, անակնկալներ?

կարդալ ավելին




02.12.2010թ.

Ցուցահանդես՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան

Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ?Ֆիլարմոնիա? պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կազմակերպել էին ցուցահանդես` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան (1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր):



կարդալ ավելին




27.11.2010թ.

Նշվեց ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ շահառու Ելենա Աբրահամյանի ծննդյան 98-րդ տարեդարձը

2010 թվականի Նոյեբերի 26-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ Երեվան քաղաքի Նոր Նորք համայնքային կենտրոնում նշվեց շահառու Ելենա Աբրահամյանի ծննդյան օրը:
Որպես հերթական բարի ավանդույթ՝ կազմակերպությունը հոբելյանի առիթով փոքրիկ հյուրասիրություն էր կազմակերպել, Ելենային շնորհավորելու էին եկել մյուս շահառուները, համայնքային կենտրոնի աշխատակազմը եվ այլոք:
Սիրով ու ջերմությամբ պատրաստված սեղանի շուրջ հավաքված շահառուները շնորհավորում էին հեբելյարին, նվիրում բանաստեղծություններ, հիշում իրենց կյանքից հետաքրքիր ու հիշարժան դրվագներ: Ելենան շրջապատված էր սիրով ու հոգատարությամբ, եվ դա համարում էր իր ծննդյան լավագույն նվերը:

կարդալ ավելին




01.11.2010թ.

86-ամյա Մարիա Վարդանյանի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն պարբերաբար ներկայացնում է իր շահառու հանդիսացող տարեցներին, ովքեր ստեղծագործում են տարբեր բնագավառներում: Տաղանդավոր տարեցների թվում կան նկարիչներ, քանդակագործներ, հմուտ ծղոտագործներ, դաշնակահարներ, բանաստեղծներ, ասեղնագործությամբ, հելյունագործությամբ զբաղվողներ եվ այլն:
86-ամյա Մարիա Վարդանյանը, ում ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը ս.թ. հոկտեմբերի 21-ից 29-ը ցուցադրվեց ԱՀ ԲՀԿ Նոր Նորքի համայնքային կենտրոնում, ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում է հասցրել սովորել ուլունքագործություն:
Ցուցահանդեսի բացման օրը ներկա են գտնվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, Երեվանի թիվ 88 դպրոցի տնօրենը, ուսուցիչները, շուրջ 60 աշակերտներ, ինչպես նաեվ ԱՀ ԲՀԿ տնային սպասարկման տարեցները եվ այլոք:
Տիկին Մարիայի անշխատանքներն այնքան գեղեցիկ են, որ ցուցահանդեսի ներկաներից շատերը ցանկություն են հայտնել գնել դրանք:


կարդալ ավելին




14.10.2010թ.

Ամփոփվեց ?Մշակութային ադապտացում կրթության միջոցով? ծրագիրը

Ս. թ. հոկտեմբերի 14-ին ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության ?Նռնենի? սոցիալական տանը տեղի ունեցավ Իրաքից գաղթած մեր հայրենակիցների համար իրականացված ?Մշակութային ադապտացում կրթության միջոցով? ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր միջացառումը:

կարդալ ավելին




07.10.2010թ.

Ամփոփվեց տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հանդիսավոր տոնակատարություն, որով եզրափակվեց ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) միջոցառումների շարքը՝ նվիրված Տարեցների միջազգային օրվան, որոնք նշվել են հոկտեմբերի 1-7-ը Հայաստանի ութ մարզերում գործող ԱՀ ԲՀԿ ենթակառույցների միջոցով:

կարդալ ավելին




24.08.2010թ.

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է. ցանկանո՞ւմ է արդյոք հայ հասարակությունը իր տարեցների համար այդ օրը նշանակալի դարձնել?

կարդալ ավելին




23.08.2010թ.

Շնորհակալագիր

23.08.2010 թ. ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի կողմից շնորհալակագրի է արժանացել ?Սպիտակ Ֆերմեր? ՀԿ նախագահ Վահան Առաքելյանը ԱՀ ԲՀԿ՝ Սպիտակ քաղաքի ցերեկային կենտրոնին պարբերաբար ցուցաբերած աջակցության համար:

կարդալ ավելին




25.12.2009թ.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հարգելինե՛րս,

Ավարտին է մոտենում այս տարին, եւ արդեն շատ շուտով իր իրավունքների մեջ կմտնի նոր 2010 թվականը:
Լիահույս ենք, որ նոր տարին բոլորիս համար կդառնա մարդասիրական մտահղացումների, շարունակական ձեռքբերումների, առաջընթացի եւ  հաջողությունների տարի:

կարդալ ավելին




30.11.2009թ.

?Արծվաբույն? տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնը վերանորոգվեց ճապոնական կառավարության տրամադրած դրամաշնորհի եւ Աղվան Հովսեփյանի նվիրատվության միջոցով

      Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում գտնվող ?Արծվաբույն? տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնն այսուհետ 12 շահառուի փոխարեն կսպասարկի ավելի քան 40 միայնակ եւ անօթեւան տարեցների ու հաշմանդամների: Նոյեմբերի 28-ին Արծվանիկ գյուղում տեղի ունեցավ տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի վերաբացումը:

կարդալ ավելին




30.10.2009թ.

Տարեցների միջազգային օրվան նվիրված տոնակատարություններն ամփոփվում են

    ?Առաքելություն Հայաստանի? բոլոր ենթակառույցներում նշվեց տարեցների միջազգային օրը: Կազմակերպության տարբեր համայնքային եւ ցերեկային կենտրոններում շուրջ մեկ ամսվա կտրվածքով ծավալվեցին եւ հաջողությամբ իրականացվեցին մի շարք մշակութային ու ժամանցային միջոցառումներ, հավաքույթներ, խնջույքներ:

կարդալ ավելին




01.10.2009թ.

Շնորհավո՛ր ձեր տոնը, մեծարգո եւ վաստակաշատ մեր տատիկներ ու պապիկներ?

    Տարեցների միջազգային օրը 1991 թվականից ի վեր ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր երկրում, ամեն տարի նշվում է հոկտեմբերի 1-ին: Տարեցների օրը նշելու նպատակն է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել ծերերի, հատկապես անապահով տարեց քաղաքացիների, միայնակ թոշակառուների շահերի պաշտպանության եւ հիմնախնդիրների լուսաբանման, նրանց նյութական, սոցիալ-հոգեբանական, կենցաղային, առողջապահական, խնամքի եւ այլ տիպի օգնության տրամադրման վրա:

կարդալ ավելին




18.09.2009թ.

?Առաքելություն Հայաստանը? ցուցահանդես-վաճառքում

    Սեպտեմբերի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ տարբեր ժողովուրդների ազգային հուշանվերների եւ կերակրատեսակների, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ապրանքների, արտադրանքների ցուցահանդես-վաճառքը կամ տոնավաճառը, որը կազմակերպել էր Երեւանի կանանց միջազգային ասոցիացիան: Վերջինս ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց տրամադրել էր սեղան...

կարդալ ավելին




30.07.2009թ.

Վերաբացվել է Հրազդանի համայնքային կենտրոնի կազմում գործող բարեգործական ճաշարանը

Հրազդանի համայնքային կենտրոնի կազմում գործող բարեգործական ճաշարանը շուրջ մեկ տարվա դադարից հետո կրկին վերաբացվեց այս տարվա հուլիսի մեկին: ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ եւ Հրազդանի քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրով դրամական միջոցներ տրամադրվեցին ճաշարանի շահագործման համար:

կարդալ ավելին




30.06.2009թ.

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ

Երեկ` հունիսի 29-ին, Առաքելություն Հայաստան ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հրավերով եւ ծերացման ոլորտում փաստահավաք առաքելությամբ:

կարդալ ավելին




29.06.2009թ.

Վանաձորի համայնքային կենտրոնն էական վնասներ է կրել...

Կիրակի օրը՝ հունիսի 28-ին, երեկոյան ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի Վանաձոր քաղաքի համայնքային կենտրոնի տնօրեն Հեղինե Միրզոյանն ահազանգ ստացավ: Պարզվում է, որ հորդառատ անձրեւի պատճառով մոտակա գետի վարարման արդյունքում կեղտաջրով է ողողվել Ներսիսյան 6 հասցեում գտնվող Վանաձորի թիվ 24 դպրոցի տարածքում գործող համայնքային կենտրոնի գրասենյակը:

կարդալ ավելին




23.06.2009թ.

Ինտելեկտուալների մրցույթ Գյումրու համայնքային կենտրոնների միջեւ

Հունիսի 23-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի Գյումրու 3 համայնքային կենտրոնների 12 շահառուներ մասնակցեցին սոցիալական աշխատողների կողմից կազմակերպված ?Գիտակների ակումբ? մրցույթ-խաղին:

կարդալ ավելին




12.06.2009թ.

Անհնար է մոռանալ կորուստը, սակայն կարեւոր է այն պատվով հիշել?

Շուրջ 11 տարի ?Առաքելություն Հայաստանի? սոցիալ-առողջապահական ծառայություններից օգտվող Սիլիկյան թաղամասի փախստականներն այս օրերին հիշելու շատ բան ունեն: Նրանք մինչ օրս կորուսյալ հայրենի հողի կարոտով են ապրում:


1992 թվականի Շահումյանի բռնագաղթի ծանր հիշողությունները եւ նահատակ հարազատների կորստի վիշտը սրտներում, Սիլիկյանի նորվեգական թաղամասի նորակառույցների բնակիչները՝ տարեց, թե մանուկ, այսօր հավաքվել էին հիշելու հայրենի տները, վերստին մեծարելու այն հերոսներին, որոնք զոհվեցին հայրենի հողի պաշտպանության ժամանակ՝ հավերժացնելով իրենց հիշատակը հայրենակիցների սրտերում:

կարդալ ավելին




28.05.2009թ.

Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության 91-րդ տարեդարձը

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հայոց պետականության վերականգնման, Հայաստանի առաջին Հանրապետության օրվա եւ 1918 թ. Մայիսի 28-ի Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի մարտերում հայ ժողովրդի հերոսական հաղթանակների 91-րդ տարեդարձը: Մեր ժողովրդի համար կենսական նշանակության այս իրադարձությունները նշում են նաեւ ?Առաքելություն Հայաստանի? տարբեր մարզերի շահառուները:

կարդալ ավելին




25.05.2009թ.

Տարեցները նշում են Սուրբ Համբարձման տոնը՝ ժողովրդական լեզվով Ջանգյուլումը

Սուրբ Համբարձման տոնը նշեցին նաեւ ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության շահառուները: Գյումրիի ցերեկային կենտրոնում անցկացվող միջոցառումը, ինչպես նաեւ էքսկուրսիան դեպի պատմական վանքեր կազմակերպել էր ?Առաքելություն Հայաստանի? Շիրակի համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սուսաննա Մարդոյանը: Վերջինս շահառուներին տեղեկություններ հաղորդեց տոնի իմաստի եվ պատմության մասին, ինչը շատ հետաքրքրեց շահառուներին:

կարդալ ավելին




07.05.2009թ.

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հաղթական վերհուշ

Մայիս ամիսը հայ ժողովրդի ազատատենչ ոգու խորհուրդն է կրում իր մեջ: Այս ամսին բազում հաղթանակներ են արձանագրվել, որոնք էլ դարձել են հիշարժան օրեր եւ սպասված տոներ մեր հասարակության համար:
?Առաքելություն Հայաստանի? շահառուների, մասնավորապես Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար մայիսն անչափ սիրելի ամիս է:

կարդալ ավելին




21.04.2009թ.

ԱՄՆ դեսպանի այցը Չարենցավանի ցերեկային կենտրոն

Ապրիլի 21-ին ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության Չարենցավանի ցերեկային կենտրոն այցելեց ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը: Նա նախ ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, պայմաններին, այնուհետեւ ճաշեց շահառուների հետ:
Ճաշարանի շահառուների հետ նաեւ խոսեց ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը՝ լսելով նրանց հիմնախնդիրները, դրանց համար առաջարկվող լուծումները, վերջապես գոհունակությունն ու բարեմաղթանքները:

կարդալ ավելին




14.04.2009թ.

?Քրիստոս հարյավ ի մեռելոց?,- ձայնում են Առաքելություն Հայաստանի շահառուները

Ապրիլի 14-ին Սուրբ Հարության տոնը նշվեց նաեւ ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության համայնքային կենտրոններում:
Բարեգործական ճաշարան հաճախող եւ տնային սպասարկման ծառայություններից օգտվող շահառուների համար կազմակերպվեց տոնական հյուրասիրություն Զատկի խորհրդանիշ հանդիսացող կերակուրներով եւ ըմպելիքներով:
Զատկի սուրբ խորհուրդը մեկնաբանեց քահանան եւ օրհնեց ներկա գտնվողներին:

կարդալ ավելին




28.01.2009թ.

Կյանքն Ավանի Ծերապարտեզում


Տարեցներն այստեղ ճաշում են, մարզվում, երգում, պարում եւ անգամ՝ մկրտվում:
Ավան Առինջի առաջին միկրոշրջան, թիվ 9 մանկապարտեզի մասնաշենք. սա այն հասցեն է,որտեղ գտնվում է ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության կառույցներից մեկը՝ Ծերապարտեզը կամ՝ սոցիալ-վերականգնողական կենտրոնը:

կարդալ ավելին



ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us