ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


24.03.2020թ.

Փախստականների պաշտպանության թեժ գծեր Հայաստանում

Եթե Դուք Հայաստանում գտնվող ապաստան հայցող, փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձ եք, ապա ստորեւ տեղեկությունը Ձեզ համար է:

Ձեր հիմնարար իրավունքների եւ ծառայությունների հասանելիությունը, բարեկեցությունը եւ ապահովությունը ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հիմնական առաջնահերթություններն են, այդ թվում՝ արտակարգ իրավիճակում:

Պաշտպանության, այդ թվում COVID-19 վարակը /կորոնավիրուս/ կանխարգելելու ու դրան դիմակայելու վերաբերյալ Ձեր խնդիրներին եւ մտահոգություններին արդյունավետորեն արձագանքելու, ինչպես նաեւ Ձեզ հետ ուղիղ կապ պահպանելու նպատակով ՄԱԿ ՓԳՀ-ն եւ «Առաքելություն Հայաստան»-ը ստեղծել են 24/7 թեժ գծեր:

Առաքելություն Հայաստան. +374 96 403 545
ՄԱԿ ՓԳՀ. +374 91 415 387

Եթե Դուք կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, տեղաշարժման ազատության, ապաստանի ընթացակարգերի հասանելիության եւ այլ իրավունքների ու ծառայությունների հասանելիության հետ կապված ունեք լուրջ եւ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ դրան դիմակայելու վերաբերյալ, խնդրում ենք չվարանել եւ թեժ գծերի միջոցով կապ հաստատել մեզ հետ:

Թեժ գծերի օպերատորները խոսում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Ի լրումն, հնարավորինս կկազմակերպվեն այլ լեզուներով թարգմանություններ (որոշ բարդություններ կարող են առաջանալ հազվագյուտ լեզուների դեպքում):

Կարող եք նաեւ կապ հաստատել ՀՀ Միգրացիոն ծառայության հետ՝ աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ), ժամը 9:00-18:00, հետեւյալ հեռախոսահամարներով՝

+374 60 275 008/ +374 60 275 028 (փախստականների համար)
+374 60 275 010/+374 60 275 034 (ապաստան հայցողների համար)

Միգրացիոն ծառայությանը առցանց գրություններ կարող են ուղարկվել e-request.am կայքի միջոցով:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԹԵՐԹԻԿ
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ





Copyright © 1994-2020 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us