ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


05.04.2018թ.

ՀՀ ավագ դպրոցների աշակերտներն իրազեկվում են փախստականների իրավունքների մասին

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի եւ ՀՀ մարզերի ավագ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների համար իրականացնում է փախստականների միջազգային պաշտպանության վերաբերյալ դասընթաց` Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության ֆինանսավորմամբ և աջակցությամբ իրականացվող «Սոցիալական, բժշկական, իրավաբանական և կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին և ապաստան հայցողներին» ծրագրի շրջանակներում։

Սույն նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը փախստականների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում գտնվող փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ։

Դասընթացավարները Երևանի պետական համալսարանի, Երևանի «Հայբուսակ» համալսարանի, Գավառի պետական համալսարանի և Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավաբանական կլինիկաների ուսանողներն են, ովքեր կլինիկաների ղեկավարների անմիջական ուղղորդմամբ անցել են փախստականների միջազգային իրավունքի խորացված դասընթաց։



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us