ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


24.10.2016թ.

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կշարունակի աջակցել սիրիահայերին
IDeA հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով վերջին ժամանակներում Սիրիայում՝ մասնավորապես Հալեպ քաղաքում, հակամարտության սրացումը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDеA) հիմնադրամը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համակարգելով, լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն անհապաղ աջակցության ծրագրեր է իրականացնում` ուղղված Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան փնտրող ընտանիքներին:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $250.000, որը կբաշխվի հակամարտության առաջին իսկ օրվանից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ինչպես նաև Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրեր իրագործող «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամ, «ՀԱԼԷՊ» ԲՀԿ կազմակերպություններին:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ թիմը իր երախտագիտությունն է հայտնում IDeA հիմնադրամին՝ ցուցաբերած վստահության և նման կարևոր հիմնախնդրի լուծմանն ուղղված աջակցություն նախաձեռնելու համար: Համատեղ ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան-ը» կաջակցի Սիրիայի սահմաններից դուրս ժամանակավոր ապաստան փնտրողներին:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը միանում է նաև IDeA հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին՝ կոչ անելով բոլոր ցանկացողներին միանալ վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության կամ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով:

Այն անհատներն ու ընկերությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «ՀԱԼԷՊ» և Repat Armenia կազմակերպություններին՝ կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստով կամ (+37460) 700801 հեռախոսահամարով:

***

Սիրիական պատերազմի ողջ ընթացքում «Առաքելություն Հայաստանը» պատրաստակամորեն աջակցություն է տրամադրում և ընդունում հազարավոր տեղահանվածների ու այսօր էլ ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ գործընկերների աջակցությամբ օգնում է Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան գտած անձանց` տրամադրելով սոցիալ-առողջապահական մի շարք ծառայություններ:

«Առաքելություն Հայաստանը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու երկար տարիների փորձառություն ունի, և իր գործունեության 28 տարիների ընթացքում ստեղծել է մի համակարգ, որով ամենատարբեր սոցիալական ծառայություններ է մատուցում խոցելի խմբերին ՀՀ 7 մարզերի 19 քաղաքներում: Կազմակերպության գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու կամ նվիրատվության համար կարող եք այցելել www.mission.am:


Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Սիմոնյան,
հեռ.՝ + 374 10 500 561, + 374 99 88 00 23,
Էլ.փոստ՝ tatevik.simonyan@ngo.mission.am



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us