ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


05.04.2016թ.

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շահառուների Բաց նամակը հայ զինվորներին

Սիրելի մեր զինվորներ, թոռներ, ծոռներ ու զավակներ: Ձեզ գրում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության այն անդամները, ովքեր Ձեր տարիքում նույնպես կռվել են ու պաշտպանել մեր հայրենիքը:

Այսօր մենք հատել ենք 70 և ավելի տարիների շեմը, բայց հոգով ու հայրենիքի սիրով լցված ձեզ հետ ենք, և հոգեբանորեն ձեր թիկունքին կանգնած:

Մեր քաջարիներ, դուք անպարտ եք, կորովի և հայրենասեր: Ձեզ մաղթում ենք առողջ բանականություն, անփորձանք ճակատամարտ նենգ թշնամու դեմ, հաղթական վերադարձ ձեր մայրերի ու մեր գիրկը:

Տարիների այս բարձունքից ասում ենք՝ շնորհակալություն ձեզ և ձեր ծնողներին՝ ձեզ նման առյուծներ ծնելու, դաստիարակելու և հայրենյաց հողին պաշտպան դարձնելու համար:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, գրական խմբակի անդամների անունից՝ Վալյա Մարգարյան:

Մենք ձեզ հետ ենք…



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us