ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


12.03.2015թ.

UNHCR - Մամլո հաղորդագրություն











Մամլո հաղորդագրություն




Ժնև,  12 մարտ 2015թ
.



Սիրիայի հակամարտության 5-րդ
տարին. փախստականները դիմակայում են վատթարացող պայմաններին



Ժնև, 2015թ. Մարտի 12-
Սիրիայի հակամարտության
հինգերորդ տարին է սկսվում, մինչդեռ միլիոնավոր փախստականներ, ովքեր գտնվում են
հարևան երկրներում և կամ տեղահանված են երկրի ներսում, վատթարացող պայմաններում են
գտնվում և առանց միջազգային պաշտպանության բախվում են առավել մռայլ ապագայի հետ, -
զգուշացնում է ՄԱԿ ՓԳՀ-ն:



Առանց հակամարտության քաղաքական
կարգավորման, 3.9 մլն. սիրիացի փախստականների մեծամասնությունը Թուրքիայում,
Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում մոտակա ապագայում տուն վերադառնալու
ոչ մի հեռանկար չեն տեսնում և սակավաթիվ հնարավորություններ ունեն իրենց կյանքը
վերսկսել երկրից արտաքսված: Սիրիացի փախստականների կեսից ավելին Լիբանանում ապրում
են անապահով շինություններում, մարտահրավեր նետելով նրանց ապահովությանը: Հորդանանի
քաղաքային բնակավայրերում գտնվող 40.000 սիրիացի ընտանիքների շրջանում կատարված
հարցումների համաձայն նրանց երկու երրորդն ապրում է բացարձակ աղքատության մեջ:



ՄԱԿ-ի Փախստականների հարցերով
գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսը հավաստիացրեց, որ պետք է շատ ավելին անել
սիրիացիներին իրենց տառապանքների մղձավանջից դուրս հանելու համար.
?Տարիներ շարունակ երկրից հեռու
անցկացնելուց հետո, փախստականների խնայողությունները վաղուց վերջացել են, և գնալով
աճում են այն մարդկանց թիվը, ովքեր դիմում են մուրացկանության, մարմնավաճառության, 
երեխաների աշխատանքի: Միջին կարգի ընտանիքները իրենց երեխաների հետ հազիվ են
դիմակայում փողոցներում: Հայրերից մեկն ասաց, որ կյանքը որպես փախստական նման է
նրան, որ կարծես խրված լինես ավազի մեջ, ամեն անգամ, երբ շարժվում ես ավելի ես
խորտակվում?,

ասաց նա:



?Մեր
դարաշրջանի վատթարագույն ճգնաժամը պետք է կոչ անի համաշխարհային աջակցությանը, որը
դժբախտաբար գնալով նվազում է: Առանց պատշաճ ֆինանսավորման հնարավոր չէ բավարարել
հսկայական կարիքները, աջակցություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, որոնք
գտնվում են բազմաքանակ փախստականների լծի ներքո?-

ավելացրեց Գութերեսը: Նա նշեց, որ չորս տարիների ընթացքում սիրիացի փախստականների
հսկայական ներհոսքը հանգեցրել է նրանց, որ Թուրքիան դարձել է ամենաշատ փախտականներ
հյուրընկալող երկիրը և ծախսել է մոտավորապես վեց միլիարդ ամերիկյան դոլար
փախստականների աջակցության համար:



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծանում են մտահոգությունները կապված
անվտանգության հետ և նվազում միաժամանակ նվազում է միջազգային աջակցությունը,
Սիրիայի մի քանի հարևան երկրներ վերջին ամիսներին միջոցառումներ են ձեռնարկել
փախստականների հոսքը դադարեցնելու համար սահմանների կառավարման նոր կարգավորումներ
մտցնելով:



Ավելի և ավելի իրիացիներ կորցնում են իրենց հույսը: Հազարավոր սիրիացիներ փորձել են
Եվրոպա հասնել վտանգավոր ցամաքային կամ ծովային ճանապարհներով, իրենց
խնայողությունները տալով մաքսանենգերին: Որոշները չեն դիմել այդ քայլին, իսկ նրանք
ովքեր դիմում են, որպես փախստական բախվում են մի շարք դժվարությունների կապված
իրենց անվտանգության սպառնալիքի հետ նման ահագնացող խուճապի պայմաններում:



?Փախստականները
քավության նոխազ են դառնում մի շարք խնդիրների համար, սկսած ահաբեկչությունից մինչև
տնտեսական ծանր պայմանները և սպառնալիքներն իրենց հյուրընկալող համայանքներում:
Բայց մենք պետք է հիշենք, որ գլխավոր սպառնալիքը փախստականների կողմից չէ, այլ
նրանց դեմ է?. ասաց Գութերեսը:



Սիրիայի ներսում իրավիճակն
արագորեն վատթարանում է: Ավելի քան 12 մլն. մարդ օգնության կարիք ունի ողջ մնալու
համար: Մոտավորապես ութ մլն. մարդ բռնի կերպով հեռացվել է իր տնից, լքված 
շինություններում իրենց սենյականերն այլ ընտանիքների հետ կիսելով: 4.8 մլն.
սիրիացիներ երկրի ներսում գտնվում են այնպիսի վայրերում, որոնք դժվարհասանելի են,
ներառյալ 212.000  անձինք ովքեր թակարդված են և գտնվում են փակուղում: 



Միլիոնավոր երեխաներ տառապում են
տրավմաներից և վատառողջ լինելուց: Սիրիական դպրոցների քառորդ մասը վնասվել է,
քանդվել կամ որպես կացարան է ծառայում: Սիրիայի հիվանդանոցների կեսը քանդվել են:



Ավելի քան 2.4 մլն. երեխա Սիրիայի
ներսում դպրոց չի հաճախում: Փախստականների շրջանում երեխաների համարյա կեսը չի
ստանում կրթություն արտաքսված վայրերում: Լիբանանում ավելի շատ դպրոցահասակ
փախստականներ կան քան ամբողջ երկրի դպրոցներում, և միայն սիրիացի երեխաների 20%-ն է
ներառված դպրոցներում: Նույնատիպ թվեր կարելի է տեսնել Թուրքիայի և Հորդանանի
ճամբարներից դուրս բնակվող փախստականների շրջանում:



?Հնարավորությունները
ցավոք շատ քիչ են որպեսզի կարողանանք այս սերնդի ապագան էապես փոխել:
Փախստականներին լքելով հուսահատության մեջ նրանց ենթարկում ենք ավելի շատ
տառապանքների և շահագործման?-նախազգուշացրեց
Գութերեսը:



ՄԱԿ ՓԳՀ-ի խնամքի ներքո այսօր ավելի շատ սիրիացիներ կան քան մեկ այլ ազգություն
երկրի վրա: Անցյալ տարվա վերջից Սիրիայից դուրս գտնվող փախտականների աջակցման համար
ֆինանսավորման միայն 54%-ն է բարձրացվել: Սիրիայի ներսում մարդասիրական
կազմակերպություններն ավելի քիչ են ստացել:



Դեկտեմբերին ՄԱԿ-ը ձեռնարկել է օգնության ամենամեծ կոչը՝ 8.4 միլիարդ ամերիկյան
դոլար: Այս աջակցությունը կհոգա փախստականների հիմնական կարիքները, միևնույն
ժամանակ կօգնի հյուրընկալող համայնքներին ամրապնդել իրենց ենթակառուցվածքը և
ծառայությունները: ՄԱԿ ՓԳՀ-ն հուսով է, որ նշանակալի պարտականություններ կստանձնվեն
մարտի 31-ին Քուվեյթում տեղի ունեցող ֆինանսավորման համաժողովում:



?Հյուրընկալող
երկրներին շարունակելով միայնակ թողնել
իրավիճակն ինքնուրույն կառավարելու հարցում կարելի է հանգել լուրջ տարածաշրջանային
ապակայունացման հիմնախնդիրների, որոնք կմեծացնեն անվտանգության մտահոգությունները
այլ վայրերում?- ասաց Գութերեսը:



Իրադրությունը
Հայաստանում




Հայկական սփյուռքի ավանդական օրրանում՝ Սիրիայում ընթացող հակամարտությունն իր
ազդեցությունն է ունեցել նաև հայերի վրա: Այժմ ավելի քան 15,000 մարդ, հիմնականում
էթնիկ հայեր, փախչել են Սիրիայի հակամարտությունից և  պաշտպանություն են գտել
Հայաստանում: Նրանք օգտվում են կառավարության  կողմից Սիրիայից տեղահանաված անձանց
համար առաջարկվող մի շարք պաշտպանության միջոցառումներից, մասնավորապես,




1. քաղաքացիության ձեռքբերում հեշտացված կարգով,




2. ապաստանի արագացված ընթացակարգեր,




 3. արտոնյալ կարգով կարճաժամկետ և երկարաժամկետ բնակության թույլտվության շնորհում:




Այնուամենայնիվ, պետք է ընդգծել այն փաստը, որ փախստականների պաշտպանությունն
անհրաժեշտ է իրականացնել անկախ վերջիններիս էթնիկ պատկանելությունից:




Այս համատեքստում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ պրն. Քրիսթոֆ Բիրվիրթը նշեց-


?
ՄԱԿ
ՓԳՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում, որ կառավարությունն սկզբունքորեն որդեգրել
է ըմբռնողական մոտեցում Սիրիայից տեղահանված անձանց նկատմամբ և մի շարք
միջոցառումներ է ձեռնարկել նրանց աջակցելու և ինտեգրումը խթանելու համար:
Այնուամենայնիվ, կարիքները հսկայական են և նրանց ծավալն ավելանում է,  հաշվի
առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանումների դեպքում մարդիկ գտնվում են
ծայրահեղ կարիքավոր կարգավիճակում և որ այն տեղահանված անձինք ովքեր վաղուց են եկել
արդեն սպառել են իրենց ռեսուրսները: Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի բոլոր
դերակատարները, կառավարությունը, միջազգային կազմակերպությունները, սփյուռքը,
կրոնական կազմակերպությունները և հասարակական կազմակերպություններն ընդլայնեն իրենց
ջանքերը և սերտորեն համագործակցեն միասնական կերպով նվազեցնելու տառապանքները և
ճանապարհ հարթեն հաջող ինտեգրման համար թույլ տալով տեղահանվածներին նոր ապագա
կառուցել Հայաստանում
?:
Նա նաև նշեց, որ Սիրիայից տեղահանված մի շարք անձինք Հայաստան
են գալիս միջնակարգ և բարձրագույն կրթությամբ, իրենց հետ բերելով մասնագիտական
հմտություններ,


զարգացած ծառայությունների տրամադրման մշակույթ և ձեռնարկատիրական փորձ, որոնք
կարող են մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանում տնտեսության հետագա զարգացման համար:
Պրն. Բիրվիրթը նշեց նաև հետևյալը -


?
Շատ
կարևոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան մաքսիմալ օգտագործել այդ
ներուժը, օրինակ հաշվի առնելով հարկերի նվազեցումը/սառեցումը երիտասարդ սիրիահայ
ձեռնարկատրեերի համար
?:

Նա կոչ արեց հասարակության բոլոր անդամներին մտածել այն  ուղղությամբ, թե ինչպես
կարող է իրենցից յուրաքանչյուրն աջակցել այն անհատին, ով փախչել է Սիրիայի
հակամարտությունից, օրինակ՝ վարձույթվ տալ բնակարանները խելամիտ գներով,
առաջարկելով աշխատանքային հնարավորություններ բարենպաստ պայմաններով, առաջարկելով
աջակցության  այլ միջոցներ կամ շնորհել նվիրատվություններ այն հասարակական
կազմակերպություններին և գործակալություններին, որոնք աջակցում են տեղահանված
անձանց կամ ծառայել որպես կամավոր նմանատիպ կազմակերպություններում:



Վերջ



ՄԱԿ ՓԳՀ, Ժնև




www.unhcr.org
 

 


 



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us