ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


06.08.2011թ.

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն Երեւանի Նորք- Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական բաժնի հետ համատեղ արագ արձագանքեցին երկկողմանի ծնողազուրկ Մարինա Ղարիբովայի խնդրանքին



17 - ամյա երկկողմանի ծնողազուրկ Մարիանա Ղարիբովան բնակվում է Երեւանի Նորք- Մարաշ
վարչական շրջանում, նախկին ?Կուս. դպրոցի? հանրակացարանում: Նույն բնակարանում են
բնակվում նաեւ նրա երկու եղբայրները, եղբոր կինն ու երեխան, եւ 83- ամյա տատիկը:
Մարիանայի տատիկը, ծնողները եւ մեծ եղբայրը 1989 թվականին որպես փախստական
բռնագաղթել են Ադրբեջանից եւ եկել Հայաստան: Ընտանիքը մինչ այժմ ապրում է
զրկանքներով: Բնակարանը, որտեղ ընտանիքն ապրում է, սեփականաշնորհված է, սակայն
զուրկ է կոմունալ հարմարություններից, եւ ունի վերանորոգման կարիք:



Մարիանայի տատիկն ունի լսողության խնդիր եւ 10 տարուց ավելի օգտագործում է
լսողական ապարատ, իսկ եղբայրն ունի տեսողության խնդիրներ: Մարիանան, չնայած իր
երիտասարդ տարիքին, ստիպված է աշխատել՝ մի փոքր թեթեւացնելով ընտանիքի հոգսերը:
 




?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն այդ ընտանիքին սպասարկում է 1997 թվականից սկսած:
Ընտանիքը միշտ եղել է կազմակերպության ուշադրության կենտրոնում, օգտվել է
կազմակերպության տրամադրած բոլոր ծառայություններից, հումանիտար օգնություններից: ?Առաքելություն
Հայաստան? ԲՀԿ-ի միջնորդությամբ Մարիանային եւ իր եղբորը մի քանի տարի շարունակ
ամեն ամիս Շվեդիայի հայ համայնքի կողմից տրամադրվել է դրամական օգնություն՝ 15
ամերիկյան դոլար յուրաքանչյուրին: Մարիանան ավարտել է նաեւ կազմակերպության կողմից
կազմակերպված համակարգչային եւ վարսավիրական դասընթացները:
 






Մարիանան երկար տարիներ քնում էր հատակին, հետո էլ՝ տարեց տատիկի հետ միեւնույն
մահճակալի վրա: Ընտանիքի վիճակը գտնվում է նաեւ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի
աշխատակազմի սոցիալական բաժնի ուշադրության ներքո, եւ վերջինիս խնդրանքով ?Առաքելություն
Հայաստան? ԲՀԿ-ն Մարիանա Ղարիբովայի ընտանիքին տրամադրեց մահճակալ, հագուստ,
սպիտակեղեն, բրդյա ծածկոցներ:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us