ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


29.06.2011թ.

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակիցների հանդիպումը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի նախագահ՝ Արթուր Սաքունցի հետ



Հունիսի 29-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն կազմակերպության Ավան-Առինջ Ծերապարտեզում հանդիպում- քննարկում էր կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի նախագահ՝ Արթուր Սաքունցի հետ: Քննարկմանը մասնակցում էին կազմակերպության նախագահ՝ Հռիփսիմե Կիրակոսյանը, այլ աշխատակիցներ:



Քննարկման ընթացքում կազմակերպության սոցիալ- առողջապահական բաժնի աշխատողները եւ իրավաբանները ներկայացրեցին շահառուների՝ տարեցների եւ փախստականների հետ տարվող սոցիալ-առողջապահական ծառայությունների բազմամյա փորձը, շահառուների հիմնական կարիքները: Հանդիպման մասնակիցները քննարկեցին եւ վերլուծեցին այն բոլոր իրավական բնույթի եւ պետական հաստատությունների հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են շահառուների սոցիալական իրավունքների ու նրանց շահերի պաշտպանության ընթացքում:




Հանդիպման արդյունքում որոշվեց մշակել քննարկվող խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարական ծրագիր: Արթուր Սաքունցն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ին, հետակա համագործակցության ընթացքում ցուցաբերել մեթոդաբանական եւ փորձագիտական օժանդակություն:



Որոշվեց նաեւ մոտակա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կլոր- սեղան՝ նվիրված շահառուներին առնչվող սոցիալ- առողջապահական եւ կրթական ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծման առաջարկությունների մշակմանը: Կլոր- սեղանի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է քննարկել օրենսդրական բացերը, համապատասխան օրենսդրության ոչ պատշաճ կիրառումը, սխալ մեկնաբանումը, ինչպես նաեւ պատրաստել եւ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկությունների փաթեթ:




ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us