ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


27.04.2011թ.

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի բարեգործական ճաշարաններում անց են կացվել Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ

Ս.թ. ապրիլի 27-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի
Աջափնյակի բարեգործական ճաշարանում նշվեց Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումը:
Միջոցառման
ընթացքում տոնի կապակցությամբ շահառուներին մատուցվեց տոնական ճաշ, որի
կազմակերպմանն աջակցել էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար՝ Ռ. Հովսեփյանը



Միջոցառմանը մասնակցեցին Աջափնյակ վարչական
շրջանի ղեկավար Ռ. Հովսեփյանն իր աշխատակազմով, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու
ավագ քահանա՝ տեր Տիրանը, Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության բաժնի
պետ՝ Ռ. Զաքարյանը, ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի նախագահ Հ. Կիրակոսյանը,
կազմակերպության մի շարք աշխատակիցներ:



Զատկի միջոցառումը սկիզբ տրվեց Տեր Տիրանի աղոթքով: Իր շնորհավորական եւ
շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ տիկին Ռ. Զաքարյանը, որը Երեւանի քաղաքապետի
եւ քաղաքապետարանի անունից շնորհավորեց տարեցներին, ինչպես նաեւ շնորհակալություն
հայտնեց պարոն Ռ. Հովսեփյանին եւ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի նախագահ Հ.
Կիրակոսյանին՝ համագործակցության եւ տարեցներին ցուցաբերած աջակցության ու
ուշադրության համար:
Հ. Կիրակոսյանն իր շնորհավորական ելույթում շնորհավորելով
բոլորին նշեց, որ ճաշարանի աշխատանքը ցույց է տալիս, թե ինչքան մեծ օգուտ կարող է
տալ հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով ՏԻՄ-երի հետ: Նա նաեւ
ավելացրեց, որ համագործակցելով Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարության հետ, ?Առաքելություն
Հայաստան? ԲՀԿ-ն պատրաստ է ծառայելու տարեցներին, ավելացնել նրանց մատուցվող
ծառայությունները: Աջափնյակ համայնքի գեղագիտական կենտրոնի շնորհալի սաները
միջոցառման ողջ ընթացքում հանդես եկան երգով, պարով եւ ասմունքով:



Նմանատիպ միջոցառումներ
կազմակերպվեցին նաեւ կազմակերպության Երեւանի Քանաքեռ- Զեյթուն, Նոր Նորք, Ավան,
Ավան- Առինջ բարեգործական ճաշարաններում:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us