ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


01.01.2011թ.

Ամանորյա միջոցառումներ ԱՀ ԲՀԿ բոլոր ենթակառույցներում


?Առաքելություն
Հայաստան? ԲՀԿ բոլոր ենթակառույցներում ամանորյա տոնական տրամադրություն է արդեն մի
քանի օր շարունակ: Բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում Երեւանում եւ մյուս
մարզերում գործող ԱՀ ԲՀԿ ենթակառույցներում: Միջոցառումներին մասնակցում են հենց
իրենք՝ տարեցներն ու հաշմանդամները. երգ, պար, ասմունք, բարեմաղթանքներ,
անակնկալներ?



Բարեգործական ճաշարաններում մատուցվում է տոնական ճաշ, քաղցրավենիք, տոնական տորթ:
Շահառուների դեմքին փայլող ժպիտը լավագույնն է, որն ստանում են միջոցառումների
կազմակերպիչները, ներկա հյուրերը:

Նոր Նորքի համայնքային կենտրոնում ս.թ. դեկտեմբերի 28-ին կազմակերպված տոնական
միջոցառմանը իրենց երգերով հանդես եկան տարեցների երգչախումբի անդամները,
ասմունքողներ, երաժիշտներ:


Քանաքեռ-Զեյթունի Սոցիալական տան մանկապարտեզի սաների համար ամանորյա միջոցառումը
եւս շատ սպասված էր: Չէ՞ որ նրանց հյուր էր եկել Ձմեռ պապը իր նվերներով:





Իսկ Շենգավիթի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանում դեկտեմբերի 29-ին
կազմակերպված միջոցառմանը տարեցներին եւ հաշմանդամներին շնորհավորելու էին եկել ?Սուրմալու?
պարային համույթի փոքրիկները:




Միջոցառումները շարունակվում են?

?Առաքելություն Հայաստանը? շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող գալիք 2011 թվականը պարգեւի Ձեզ հաջողություն,

երջանկություն եւ իրագործի Ձեր ամենանվիրական երազանքները:

Մաղթում ենք Ձեզ խաղաղություն, առողջություն եւ ամենայն բարիք:

 



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us