ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


02.12.2010թ.

Ցուցահանդես՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան


Ս.թ.
դեկտեմբերի 2-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ?Ֆիլարմոնիա?
պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում
կազմակերպել էին ցուցահանդես` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան (1992-ին ՄԱԿ-ը
դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր):


Ցուցահանդեսին ներկայացված էին հաշմանդամների ձեռքի աշխպատանքները, որոնց թվում
կային նաև ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ շահառուներից շատերի աշխատանքները` նկարներ,
ասեղնագործություններ, փայտից ու տարբեր նյութերից պատրաստված գեղեցիկ իրեր,
տիկնիկներ եւ այլն:

ԱՀ ԲՀԿ շահառուներից ներկայացված էին`

Ելենա Աբրահամյանի, Դունյա Սարգսյանի, Մարիամ Ներսիսյանի, Օֆելյա Առուշանովայի,
Նելլի Պուլուզյանի, Ժենյա Ղահրամանյանի, Նիլա Պուլուզյանի եւ Անիչկա Արշակյանի եւ
այլոց գեղեցիկ ու յուրօրինակ աշխատանքները:
















Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ջեմմա Բաղդասարյանը, հյուրեր Գյումրիից ու Վանաձորից:

 



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us