ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


27.11.2010թ.

Նշվեց ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ շահառու Ելենա Աբրահամյանի ծննդյան 98-րդ տարեդարձը

2010
թվականի Նոյեբերի 26-ին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ Երեվան քաղաքի Նոր Նորք
համայնքային կենտրոնում նշվեց շահառու Ելենա Աբրահամյանի ծննդյան օրը:


Որպես հերթական բարի ավանդույթ՝ կազմակերպությունը հոբելյանի առիթով փոքրիկ
հյուրասիրություն էր կազմակերպել, Ելենային շնորհավորելու էին եկել մյուս
շահառուները, համայնքային կենտրոնի աշխատակազմը եվ այլոք:

Սիրով ու ջերմությամբ պատրաստված սեղանի շուրջ հավաքված շահառուները շնորհավորում
էին հեբելյարին, նվիրում բանաստեղծություններ, հիշում իրենց կյանքից հետաքրքիր ու
հիշարժան դրվագներ: Ելենան շրջապատված էր սիրով ու հոգատարությամբ, եվ դա համարում
էր իր ծննդյան լավագույն նվերը:

Ելենա Աբրահամյանը ծնվել է 1912 թվականին Կարսում: 1940 թվականին ավարտել է
Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան: Նկարչուհի է: 40 տարի աշխատել է Երեվանի
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ակադեմիայում:

?Առաքելություն Հայաստանի? ողջ անձնակազմը եվս մեկ անգամ շնորհավորում է Ելենային
ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն ու եռանդ իր ստեղծագործ ու հետաքրքիր
կյանքը շարունակելու համար:



Հոբելյար նկարչուհու նկարներից՝















ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us