ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


01.11.2010թ.

86-ամյա Մարիա Վարդանյանի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն պարբերաբար ներկայացնում է իր շահառու հանդիսացող
տարեցներին, ովքեր ստեղծագործում են տարբեր բնագավառներում: Տաղանդավոր տարեցների
թվում կան նկարիչներ, քանդակագործներ, հմուտ ծղոտագործներ, դաշնակահարներ,
բանաստեղծներ, ասեղնագործությամբ, հելյունագործությամբ զբաղվողներ եվ այլն:


86-ամյա
Մարիա Վարդանյանը, ում ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը ս.թ.
հոկտեմբերի 21-ից 29-ը ցուցադրվեց ԱՀ ԲՀԿ Նոր Նորքի համայնքային կենտրոնում,
ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում է հասցրել սովորել ուլունքագործություն: նա արդեն կարողացել է ցուցահանդեսին ներկայացնել հարյուրից ավելի աշխատանքներ: src="../../img/news/img124_2.JPG" width="180" height="137" align="right">

Ցուցահանդեսի բացման օրը ներկա են գտնվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք
Գասպարյանը, Երեվանի թիվ 88 դպրոցի տնօրենը, ուսուցիչները, շուրջ 60 աշակերտներ,
ինչպես նաեվ ԱՀ ԲՀԿ տնային սպասարկման տարեցները եվ այլոք:

Տիկին Մարիայի անշխատանքներն այնքան գեղեցիկ են, որ ցուցահանդեսի ներկաներից շատերը
ցանկություն են հայտնել գնել դրանք:







Ցուցահանդեսին ներկայացված են հելյունագործված եվ ասեղնագործված աշխատանքներ:
Հելյունագործությամբ Մարիա Վարդանյանը զբաղվել է դեռ մանկության տարիներից, եվ այս
տարիքում էլ նույն ոգեվորությամբ ստեղծում է յուրօրինակ աշխատանքներ: Նա նաեվ
պատրաստակամություն է հայտնել փոխանցել իր գիտելիքները երիտասարդներին:


























***




Մարիա Վարդանյանը ծնվել է 1925 թվականին Գյումրիում Թուրքիայից բռնագաղթվածների
ընտանիքում: 1943 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 89 դպրոցը: Դպրոցն ավարտելուց
հետո սովորել է Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական
ֆակուլտետում: Հետագայում նրա ընտանիքը տեղափոխում է Հայաստան: Մոտ 34 տարի աշխատել
է որպես մանկավարժ Երեվանի մի քանի դպրոցներում:







Մարիա Վարդանյանը 2004 թվականի մարտ ամսից սկսած դարձել է ԱՀ ԲՀԿ շահառու. ստանում
է սոցիալ-հոգեբանական աջակցություն, բուժսպասարկում:

 





ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us