ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


14.10.2010թ.

Ամփոփվեց ?Մշակութային ադապտացում կրթության միջոցով? ծրագիրը

Ս.
թ. հոկտեմբերի 14-ին ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական
կազմակերպության ?Նռնենի? սոցիալական տանը տեղի ունեցավ Իրաքից գաղթած մեր
հայրենակիցների համար իրականացված ?Մշակութային ադապտացում կրթության միջոցով?
ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր միջացառումը:

2008 թվականի օգորստոս ամսից սկսած ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների
և միգրացիայի վարչության ֆինանսավորմամաբ ?Առաքելություն Հայաստան? և ?Սեյվ դը
չիլդրեն? կազմակերպությունները համատեղ իրականացրեցին ?Մշակութային ադապտացում
կրթության միջոցով? ծրագրի 2 փուլ: Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանում
ապաստանած իրաքահայ գաղթական ընտանիքներին, նպաաստել նրանց մշակութային ադապտացմանը
և կենսապայմանների բարելավմանը, բարձրացնել փախստական ընտանիքների տնտեսական
հնարավորությունները:

Ծրագիրն իրականացվել է՝ ընդգրկելով Իրաքից գաղթած հայերի բոլոր տարիքային խմբերը,
ինչպես նաև Բաքվից գաղթած փախստականներ ու տեղացի անապահով ընտանիքներ, որի նպատակն
է եղել խթանել նրանց և տեղացիների միջև համագործակցությունը:

Ծրագիրն ընդգրկել է մոտ 240 շահառու, ովքեր մասնակցել են աշխատաշուկայում պահանջարկ
ունեցող մասնագիտական ուսուցումների (համակարգչային և լեզվի դասընթացներ,
վարսահարդարում, դիմահարդարում, սեղանի ձևավորում, խոհարարություն,
կահույքագործություն, ոսկերչություն, ասեղնագործություն):


 Նրանք ստացան դասընթացներն ավարտելու վկայականներ, ինչպես նաև մասնագիտական
գործիքների ամբողջական փաթեթ, որը խթան կհանդիսանա աշխատանքային գործունեություն
սկսելու համար: Հաշվապահական և հրուշակագործության մասնագիտական դասընթացներն
ավարտածներն ստացան նաև պետական նմուշի վկայական: Օրինակ՝ սեղանի ձևավորման
դասընթացին մասնակցածներն ստացան Էլեկտրոնային հարիչ/բլենդեր, դանակների հավաքածու,
քերիչ, խոհանոցի տախտակներ և այլն: Վարսահարդարման ուսուցման մասնակցածներն ստացան
վարսահարդարիչ, մկրատներ, սանրերի հավաքածու, խոզանակներ և այլն:

Ավարտական միջոցառմանը ներկա էին ծրագրի շահառուները, ինչպես նաև ԱՄՆ
Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի վարչության, ՀՀ Սփյուռքի
նախարարության, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություններից ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան ու միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 









 






ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us