ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


25.12.2009թ.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հարգելինե՛րս,



Ավարտին է մոտենում այս տարին, եւ արդեն շատ շուտով իր իրավունքների մեջ կմտնի նոր
2010 թվականը:

Լիահույս ենք, որ նոր տարին բոլորիս համար կդառնա մարդասիրական մտահղացումների,
շարունակական ձեռքբերումների, առաջընթացի եւ  հաջողությունների տարի:



Թող նոր տարում իրականություն դառնան բոլորի նվիրական երազանքները, սպասումներն ու
բարի նպատակները: Թող գալիք տարում գերակայեն Հույսը, Սերը եւ Հավատը: Մաղթում ենք
բոլորիդ քաջ առողջություն, ընտանեկան երջանկություն, ջերմություն,
բարօրություն եւ խաղաղություն:



Ճանապարհենք 2009 թվականը բարձր տրամադրությամբ՝ ակնկալիքով, որ հաջորդ տարում մեր
հայրենակիցներն ապրելու են ավելի բարեկեցիկ կյանքով, կրճատվելու է անապահովների,
կարիքավորների ու միայնակների թիվը մեր երկրում, մեր տարեցներն այսուհետ անհոգ,
առողջ ու երջանիկ են ապրելու, եւ մեր կարգախոսի համաձայն կազմակերպության
առաքելությունն, անկասկած, իրագործելի է լինելու: Չէ՞ որ Ամանորը և Սուրբ Ծնունդն
այն բացառիկ տոներից են, որ համակում են մարդկանց սրտերն անհուն լավատեսությամբ,
ապագայի հանդեպ մեծ հավատով ու միմիայն լավագույնի ակնկալիքներով:



Մաղթում ենք բոլորիդ տոնական տրամադրություն եւ հաճելի հանգստյան օրեր:


Սիրով եւ լավագույն բարեմաղթանքներով՝

?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ նախագահ

Հռիփսիմե Կիրակոսյան եւ աշխատակազմ



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us