ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


18.09.2009թ.

?Առաքելություն Հայաստանը? ցուցահանդես-վաճառքում



    Սեպտեմբերի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ
տարբեր ժողովուրդների ազգային հուշանվերների եւ կերակրատեսակների, ինչպես նաեւ
տարբեր կազմակերպությունների ապրանքների, արտադրանքների ցուցահանդես-վաճառքը կամ
տոնավաճառը, որը կազմակերպել էր Երեւանի կանանց միջազգային ասոցիացիան:

    Վերջինս ?Առաքելություն Հայաստան? բարեգործական հասարակական
կազմակերպությանն անհատույց տրամադրել էր սեղան, որն օգտագործվեց կազմակերպության
շահառուների ձեռագործ աշխատանքների, նկարների, գրքերի եւ այլ գործերի ցուցադրության
ու վաճառքի նպատակով: Բացի այդ, տեղացի եւ արտերկրացի այցելուներին ներկայացվեցին ?Առաքելություն
Հայաստան? բարեգործական կազմակերպության հիմնական առաքելությունն ու
գործունեությունը, տրվեցին կազմակերպության եւ դրա առանձին ծրագրերի մասին պատմող
տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ:

    Ցուցահանդես-վաճառքում ?Առաքելություն Հայաստանի? կողմից
ներկայացված էին կազմակերպության շահառուներ Լեդիկ Ներսիսյանի, Էդմոնդ Սիմոնյանի,
Վարսենիկ Բողոսյանի, Ռոզա Մուշեղյանի, Դունյա Սարգսյանի եւ այլոց գործերը:

Այցելուների ուշադրությունն էին գրավում մասնավորապես տարեց շահառուների
հելունագործ անձեռոցիկները, ասեղնագործ սփռոցները, ինչպես նաեւ կերամիկական
սալիկների վրա արված եգիպտական ոճի պատկերներն ու Շառլ Ազնավուրի դիմանկարը: ?Առաքելություն
Հայաստանի? տարեց շահառուներից Ելենա Աբրահամյանի կտավները եւս մեծ հետաքրքրություն
էին առաջացնում այցելուների մոտ:

    Հետաքրքրականն այն էր, որ չնայած տոնավաճառի նպատակը
ցուցանմուշների վաճառքն էր, այնուամենայնիվ ոչ բոլոր շահառուներն էին ցանկացել
բաժանվել իրենց աշխատանքներից, վաճառքի նպատակով ներկայացնելով սակավաթիվ
աշխատանքներ: Դա վկայում է այն մասին, որ խիստ կարիքի մեջ լինելով անգամ՝
ստեղծագործ ոգու ճիչն ու արվեստը չեն վաճառվում?



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us