ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


30.07.2009թ.

Վերաբացվել է Հրազդանի համայնքային կենտրոնի կազմում գործող բարեգործական ճաշարանը

        Հրազդանի համայնքային
կենտրոնի կազմում գործող բարեգործական ճաշարանը շուրջ մեկ տարվա դադարից հետո կրկին
վերաբացվեց այս տարվա հուլիսի մեկին: ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ եւ Հրազդանի
քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրով դրամական միջոցներ տրամադրվեցին ճաշարանի
շահագործման համար:




        Այս կապակցությամբ երեկ Հրազդանի
համայնքային կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում Կոտայքի մարզային
իշխանությունների, Հրազդանի քաղաքապետարանի, տարբեր հասարակական
կազմակերպությունների եւ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ:
Հանդիպման սկզբում հյուրերը շրջեցին Հրազդանի համայնքային կենտրոնի տարածքում,
ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաեւ հանդիպեցին բարեգործական ճաշարանի
շահառուներին: Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին ճաշարանի աշխատանքներից:




        Այնուհետեւ տեղի ունեցավ ?Առաքելություն
Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության ներկայացումը
դիդակտիկ նյութի ցուցադրմամբ: Փաստորեն ?Առաքելություն Հայաստանն?, իր
գործունեությունը սկսելով դեռեւս 1988 թվականից, առաջինը Կոտայքի մարզում է ծավալել
իր բարեգործական աշխատանքները, մարզի այն բոլոր համայնքներում, որտեղ փախստականներ
են եղել:

Հրազդան քաղաքում 2003 թվականին կազմակերպությունը հիմնել է համայնքային կենտրոն,
որի շահառուներ են դարձել նաեւ միայնակ ծերերը, հաշմանդամները, գործազուրկները,
խոցելի այլ խմբեր: Նրանց այստեղ տրամադրվել եւ այսօր էլ տրամադրվում են տարաբնույթ
սոցիալական ծառայություններ: 2003-2008 թվականներին կենտրոնում գործել է նաեւ
բարեգործական ճաշարան, որի աշխատանքները 2008 թվականի հունվարից մինչեւ 2009
թվականի հունիս ամիսը դադարեցվել են ֆինանսական աղբյուրների սղության պատճառով:
Ճաշարանի վերաբացումից հետո, այն այսօր կրկին գործում է Հրազդանի եւ մերձակա
բնակավայրերում ապրող կարիքավորների համար:




        Դիդակտիկ նյութի ներկայացումից հետո
ելույթ ունեցավ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ նախագահ Հ. Կիրակոսյանը: Ողջունելով
ներկաներին՝ նա իր մտահոգությունները հայտնեց այսօր մեր երկրում տիրող
սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ աղքատության ահագնացող միտումների վերաբերյալ,
ինչպես նաեւ հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմակայել առաջիկա
մարտահրավերներին, հաղթահարել ծայրահեղ աղքատությունը:




        Տիկին Կիրակոսյանի խոսքին հաջորդեցին
հյուրերի ողջույնները, հարցերը, ծավալվեց ակտիվ քննարկում:

        ?Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր
կազմակերպությանը եւ ուրախ եմ, որ նման կառույց կա Հրազդանում?,-նշեց Հրազդանի
քաղաքապետի տեղակալ Գ. Տիգրանյանը:




        ?Մենք աշխատանքային պրոցեսում
հարաբերվել ենք կազմակերպության աշխատակիցների, սոցիալական աշխատողների հետ: Նրանք
բավականին կոմպետենտ մասնագետներ են: Մենք հաճախակիորեն իրազեկվում ենք կենտրոնի
աշխատանքներից, եւ պետք է ասեմ, որ բավականին գոհ ենք: Վերջապես, ողջունելի է, որ
Ձեր կազմակերպությունը կարողանում է նպաստել մեր երկրում աղքատության հաղթահարմանը:
Ինչ վերաբերում է բարեգործական ճաշարանին, այն նոր չէ, եւ միշտ էլ արդարացրել է
իրեն, պարզապես այն այս ամիս մեկ տարվա դադարից հետո վերաբացվեց?,- իր խոսքում նշեց
Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Միքայելյանը:




        Համալսարանական կրթությամբ կանանց
ասոցիացիայի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Ն. Հակոբյանն էլ համայնքային կենտրոնից
ստացած իր տպավորություններով կիսվեց, ինչպես նաեւ ?Առաքելություն Հայաստանի? հետ
համագործակցության առաջարկով հանդես եկավ:

        Կոտայքի մարզպետարանի երեխաների
պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսյանն առաջարկեց Կոտայքի մարզում գործող ակտիվ
հասարակական կազմակերպությունների միավորում ստեղծել, համատեղ ջանքերով գնահատել
մարզի կարիքները, քարտեզագրում կատարել, իսկ կոնկրետ հարցերով զբաղվող հասարակական
կազմակերպություններին առաջարկել լուծել կամ կարգավորել կոնկրետ համայնքում առկա
հիմնախնդիրները:




        Հանդիպումն ամփոփեց տիկին Կիրակոսյանը՝
կարեւորելով մարզպետարանի, քաղաքապետարանների եւ հասարակական կազմակերպությունների
միջեւ համագործակցությունը եւ ակնկալելով հետագա համագործակցության
շարունակականություն:

 



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us