ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

29.06.2009թ.

Վանաձորի համայնքային կենտրոնն էական վնասներ է կրել...

    Կիրակի օրը՝ հունիսի 28-ին, երեկոյան ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի Վանաձոր
քաղաքի համայնքային կենտրոնի տնօրեն Հեղինե Միրզոյանն ահազանգ ստացավ: Պարզվում է,
որ հորդառատ անձրեւի պատճառով մոտակա գետի վարարման արդյունքում կեղտաջրով է
ողողվել Ներսիսյան 6 հասցեում գտնվող Վանաձորի թիվ 24 դպրոցի տարածքում գործող
համայնքային կենտրոնի գրասենյակը:

Համայնքային կենտրոնի տնօրեն Հ. Միրզոյանի հետ հարցազրույցում պարզ դարձավ, որ մինչ
աշխատակիցները կշտապեին գրասենյակ, տիղմաջուրը հասցրել էր արդեն իսկ էական վնասներ
պատճառել: Նրանք փորձել էին գրասենյակից դուրս բերել բոլոր հնարավոր իրերը, որոնք
դեռ կարելի էր փրկել:

-Վնասվել են գրասենյակի սարքավորումները, արխիվային նյութերը, կահույքը, հիգիենիկ
պարագաները, դեղորայքը, Ալավերդու եւ Վանաձորի շահառուների համար նախատեսված
օգնության շորերը: Էլեկտրական վարդակների շահագործումը վտանգավոր է: Դեպի
բարեգործական ճաշարան տանող ճանապարհն էլ փակվել է կեղտաջրերի եւ ցեխի պատճառով,
ինչի արդյունքում մեր տարեց շահառուները չեն կարող ճաշարան այցելել: Այս ամենի
հետեւանքով այլեւս խաթարված է համայնքային կենտրոնի եւ ճաշարանի աշխատանքների
բնականոն ընթացքը,- ասաց Հ. Միրզոյանը:

Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց թիվ 24 դպրոցի տնօրենին իր բարի կամքի համար,
որը համայնքային կենտրոնի աշխատանքները չդադարացնելու նպատակով աշխատակիցներին
ժամանակավոր սենյակ է տրամադրել եւ թույլատրել շահառուներին ճաշարան գնալ դպրոցի
միջով, քանի դեռ չի բացվել ճաշարան տանող ճանապարհը:

Մի քանի ժամ անց համայնքային կենտրոն ժամանած մարզպետարանի եւ Վանաձորի
քաղաքապետարանի ներկայացուցիչներին իրենց մտահոգություններն արտահայտեցին
համայնքային կենտրոնի աշխատակիցները: Տարածքային կառավարման ներկայացուցիչներն էլ
հայտնեցին, որ շատ կցանկանային օգնել, սակայն Վանաձորում հորդառատ տեղումների
պատճառով շատ տներ ու բնակարաններ են հայտնվել նույն վիճակում:

-Շատ դժվար վիճակ է ստեղծվել մեզ համար, եւ մենք խնդրում ենք քաղաքապետարանից ու
մարզպետարանից, որ նրանք դպրոցում կամ հարակից տարածքում գոնե մեկ սենյակ տրամադրեն
համայնքային կենտրոնին՝ աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար,- նշեց
համայնքային կենտրոնի տնօրենը, որն, ի դեպ, այս հայցով պատրաստվում է պաշտոնապես
դիմել տարածքային կառավարման համապատասխան մարմիններին՝ ակնկալելով նրանց
աջակցությունն ու օժանդակությունը:

    Վանաձորի համայնքային կենտրոնի ներկա վիճակի մասին լավագույնս կվկայեն այս
լուսանկարները:

onclick="window.open(this.href,this.target,'width=500,height=375,location=no,toolbar=no,menubar=no,status=no');return false;">

target="_blank"

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ

ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us