ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


28.05.2009թ.

Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության 91-րդ տարեդարձը

    Այս տարի Հայաստանի Հանրապետությունը
տոնում է Հայոց պետականության վերականգնման, Հայաստանի առաջին Հանրապետության օրվա
եւ 1918 թ. Մայիսի 28-ի Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի մարտերում հայ
ժողովրդի հերոսական հաղթանակների 91-րդ տարեդարձը: Մեր ժողովրդի համար կենսական
նշանակության այս իրադարձությունները նշում են նաեւ ?Առաքելություն Հայաստանի?
տարբեր մարզերի շահառուները:



    Այսպիսով, մայիսի 28-ին Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի եւ
կրթության բաժինը ?Առաքելություն Հայաստանի? Վանաձորի համայնքային կենտրոնին էր
տրամադրել Ստեփան Զորյանի տուն-թանգարանում անցկացվող ?Մայիսյան հերոսամարտերը
գրականության մեջ? խորագիրը կրող գրական ցերեկույթի հրավերներ: Ցերեկույթին
մասնակցում էին արձակագիրներ Խորեն Գասպարյանը եւ Վալտեր Թորոսյանը, Վանաձորի ?Թռիչք?
հասարակական կազմակերպությունը. միջոցառումը վարում էր ասմունքող Ջիվան Սարգսյանը:
Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ Վ. Թորոսյանի ?Կոտրած եկեղեցու լուսաբացը? գրքի
շնորհանդեսը: Հայոց արիական ոգու ճիչը ներկայացնող գրքից հատվածներ ընթերցեցին ?Թռիչքի?
հոգածության տակ գտնվող մի խումբ երեխաներ, ովքեր նաեւ բանաստեղծություններ
արտասանեցին եւ երգեցին հայրենասիրական երգեր: Տարեցները մեծ բավականություն ստացան
գրական ցերեկույթից:



    Երկու օր անց Վանաձորի համայնքային կենտրոնը 28 շահառուների
համար կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Սուրբ Կամակատար եկեղեցի եւ ?Կոտրած եկեղեցի?
կոչվող վայրը, ուր տեղադրված է Ղարաքիլիսայի ճակատամարտում ընկած մարտիկների
հուշարձան-կոթողը: Էքսկուրսիայի կազմակերպման հարցում աջակցել էին նաեւ Վանաձորի
քաղաքապետարանը եւ ?Ռուդել? ՍՊԸ-ն, որոնց ?Առաքելություն Հայաստանն? իր խորին
երախտիքն է հայտնում:

 



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us