ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


07.05.2009թ.

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի հաղթական վերհուշ

Մայիս ամիսը հայ ժողովրդի ազատատենչ ոգու խորհուրդն է կրում իր
մեջ: Այս ամսին բազում հաղթանակներ են արձանագրվել, որոնք էլ դարձել են հիշարժան
օրեր եւ սպասված տոներ մեր հասարակության համար:

?Առաքելություն Հայաստանի? շահառուների, մասնավորապես Հայրենական մեծ պատերազմի
վետերանների համար մայիսն անչափ սիրելի ամիս է: Արդեն իսկ մեկնարել են մայիսինյան
միջոցառումները Կազմակերպության տարբեր համայնքային կենտրոններում:

Այսպես, մայիսի 6-ին Չարենցավան քաղաքի տնային սպասարկման տաս շահառուներ
հյուրընկալվել էին Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Նրանք հանդիպում ունեցան
ավարտական դասարանների աշակերտների հետ, զրուցեցին Հայրենական մեծ պատերազմի,
Շուշիի ազատագրման եւ, առհասարակ, դարեր ի վեր հայ ժողովրդի միասնական հաղթանակների
ու պատմության դասերի մասին: Դպրոցականների՝ ապագա մեր հերոսների հետ իրենց վառ
հիշողություններով կիսվեցին Կազմակերպության շահառուներից Գեւորգ Խանչարլյանը, որն,
ի դեպ, նույն դպրոցի վաստակաշատ նախկին ուսուցիչ է, Հայրենական մեծ պատերազմի
վետերաններ Ալեքսանդր Աբրահամովը, Բենիկ Ավանեսովը, Վոլոդյա Գրիգորյանը: Ելույթ
ունեցավ նաեւ Հրազդանի համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Մագդա Խչոյանը. ?Նայում
եմ մեր վետերաններին՝ արդեն փոքրացած, բայց մեզ համար միշտ Մեծ, հաղթողի հպարտ
կեցվածքով, եւ գլուխ եմ խոնարհում նրանց առջեւ։

Շնորհակալություն, որ կաք? Շնորհակալություն? Ձեր ոգին մոտ 50 տարի հանգստանալուց
հետո նորից զարթնեց Ղարաբաղում Շուշիի ազատագրման ժամանակ, որտեղ վճռվեց Ղարաբաղի
ազատագրման հարցը։ Իրականացավ մեր ժողովրդի վաղեմի երազանքը։

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր զոհվածների հիշատակը, որոնք ընկան եւ չտեսան
հաղթանակը։ Սա մեռնողներին պետք չէ, հիրավի, բայց ապրողներիս շատ է հարկավոր?,-
Մագդա Խչոյանի ելույթն ուղեկցվեց բուռն ծափահարություններով. թե՛ հյուրերի, թե՛
հյուրընկալողների հուզմունքն անչափ մեծ էր:

Վերջում աշակերտներն ու հրավիրյալները դիտեցին ֆիլմ հայ ռազմական գործիչ,
գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի
մասնակից, Արցախի հերոս՝ ?Ոսկե արծիվ? շքանշանակիր Քրիստափոր Իվանի Իվանյանի մասին:

Ֆիլմի ավարտից հետո թե՛ հյուրերը, թե՛ աշակերտները դպրոցից դուրս եկան հպարտության
զգացումով ու հաղթական ոգով: Մնում է միայն մաղթել նրանց նորանոր հաղթանակներ եւ
անկոտրում կամք՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն եւ մարտահրավեր՝ նետված
ճակատագրի կողմից:

 



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us