ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


21.04.2009թ.

ԱՄՆ դեսպանի այցը Չարենցավանի ցերեկային կենտրոն

Ապրիլի 21-ին ?Առաքելություն
Հայաստան? բարեգործական հասարակական կազմակերպության
Չարենցավանի ցերեկային կենտրոն այցելեց ԱՄՆ դեսպան
Մարի Լ. Յովանովիչը: Նա նախ ծանոթացավ կենտրոնի
աշխատանքներին, պայմաններին, այնուհետեւ ճաշեց
շահառուների հետ:

Ճաշարանի շահառուների հետ նաեւ խոսեց ?Առաքելություն
Հայաստան? ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը՝ լսելով
նրանց հիմնախնդիրները, դրանց համար առաջարկվող
լուծումները, վերջապես գոհունակությունն ու
բարեմաղթանքները:

Շահառուներից մեկն առաջարկեց առանձին պատրաստել
շաքարախտով հիվանդների կերակուրները, քանի որ այդպիսի
հիվանդների կերակրացանկն ունի որոշակի
սահմանափակումներ: Տիկին Կիրակոսյանը նույնպես իր
մտահոգությունը հայտնեց այս հարցի կապակցությամբ. ?Շատ
ճաշարաններում կան նմանատիպ խնդիրներ, սակայն առաջին
իսկ հնարավորության դեպքում կփորձենք կարգավորել այս
հարցը?:

Շահառուներն իրենց կողմից անակնկալ էին պատրաստել
պատվավոր հյուրերի համար. Չարենցավանի արվեստի դպրոցի
սաների հետ միասին նրանք հյուրերին ողջունեցին
շնորհակալական խոսքերով, երգ ու պարով, արտասանությամբ
եւ անակնկալ ելույթներով:

?Շուրջ յոթ տարի ?Առաքելություն Հայաստանի? շահառու եմ,
երկու տարի խնամք եմ ստացել, իսկ վերջին հինգ տարում
նաեւ օգտվում եմ բարեգործական ճաշարանից:
Կազմակերպությունն այս տարիների ընթացքում մեզ համար
այնքան է արել, որ եթե չլիներ այն, մենք շատ դժվար
կացության մեջ կլինեինք: Մենք շատ գոհ ենք թե՛ ձեր
վերաբերմունքից, թե՛ աշխատակիցներից, թե՛ ճաշարանից:
Ես մեր կենտրոնի կողմից ուզում եմ շնորհակալություն
հայտնել ոչ միայն ?Առաքելություն Հայաստանին?, այլեւ
մեր հայրենիքին?,-ասաց ցերեկային կենտրոնի
շահառուներից Գեւորգ հայրիկը:

Ջերմ եւ անմիջական մթնոլորտում շահառուներն ու արվեստի
դպրոցի սաները պարի հրավիրեցին տիկին դեսպանին,
քաղաքապետարանի եւ ?Առաքելություն Հայաստանի?
ներկայացուցիչներին:

Ճանապարհելով հյուրերին՝ շահառուները հավելեցին. ?Որքան
ապրենք, Ձեր հովանու տակ ապրենք??:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us