ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ


Սեդա Օհամյան, 77տ.

Ես մի հիվանդ կին եմ՝ չափազանց մեծ հոգսերով ՝ փակված իմ չորս պատի մեջ: Մի անգամ իմ դուռը հանկարծ բացվեց, եւ երկու մարդ՝ ԱՀ աշխատակիցներ, ներս

ԱՀ նախագահ Հ. Կիրակոսյանին

Ես մի հիվանդ կին եմ՝ չափազանց մեծ հոգսերով ՝ փակված իմ չորս պատի մեջ: Մի անգամ իմ դուռը հանկարծ բացվեց, եւ երկու մարդ՝ ԱՀ աշխատակիցներ, ներս եկան իրենց օգնությունն ինձ առաջարկելով: Ես ընդունեցի նրանց մեծ հաճույքով եւ …լաց եղա: Երջանկության արցունքներ, որ կան մարդիկ, ովքեր ուզում են հոգ տանել այնպիսի մեկի մասին, ինչպիսին ես եմ՝ միայնակ, ծեոր եւ անօգնական…
Ես իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Առաքելություն Հայաստանի» նախագահ Հ. Կիրակոսյանին, ինչպես նաեւ կազմակերպության ողջ աշխատակազմին՝ իրենց բարի եւ ազնիվ աշխատանքի համար: Ես ասում եմ «շնորհակալություն» նրանց, ովքեր դարձան իմ լավագույն բարեկամները, ովքեր իմ հոգին խնդությամբ լցրին եւ ինձ կրկին դեօի կյանք վերադարձրին:
Ես նաեւ ուզում եմ խոսել Բարեգործական ճաշարանի մասին, որը մեծ օգնություն է ինձ համար: ես շնորհակալություն եմ հայտնում Բարեգործական ճաշարանի անձնակազմին, հատկապես Լիդային, ով իմ ճաշը տուն է բերում:
Ես այլեւս մենակ չեմ: ես շրջապատված եմ իմ նոր բարեկամներով, եւ թող նրանք երկար եւ առողջ կյանք ունենան, թող երջանիկ լինեն իրենց ընտանիքների հետ եւ թող նրանց կյանքի ճանապարհը միշտ կանաչ լինի:


Ճշմարիտ սիրով՝ Սեդա Օհամյան



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us