ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ


Բերժիկ Առաքելյան, 86տ.

Ողջ Սիսիանի բնակչությունը հիացած է ձեր բարի եւ հոգատար վերաբերմունքից եւ անբիծ աշխատանքից: Այն առաքելությունն է փրկել լքված եւ մոռացված տա

Հարգելի Հռիփսիմե,

Ողջ Սիսիանի բնակչությունը հիացած է ձեր բարի եւ հոգատար վերաբերմունքից եւ անբիծ աշխատանքից: Այն առաքելությունն է փրկել լքված եւ մոռացված տարեցներին, ինչպիսին մենք ենք: Մենք լքված եւ մոռացված ենք բոլորի կողմից, մեզանից ոմանք հազիվ են ծայրը ծայրին հասցնում եւ գոյատեւում են կամ նպաստով կամ էլ թոշակով: Բայց հանկարծ հաջողությունը մեզ ժպտաց, մի փրկության դուռ բացվեց մեզ համար՝ լցնելով մեր սիրտն ապրելու եւ պայքարելու հույսով: Մենք մեզ կրկին նորմալ մարդ արարած զգացինք: Շնորհիվ «Առաքելություն Հայաստանի» աշխատակիցների՝ մեր սրտերը, միայնակ մարդկանց մեր սրտերը սփոփանք գտան: Դուք բոլորդ անում եք առավելագույնը
Հարգելի Հռիփսիմե, մենք հույս ունենք, որ ձեր այս օժանդակությունը, որը մեր փրկությունն է, կշարունակվի մինչեւ մեր կյանքի մայրամուտը ` մեր կյանքին հաղորդելով խաղաղ ավարտ:

Հարգանքներով՝ Բերժիկ Առաքելյան

Սիսիան, 2004 թ. օգոստոս



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us