ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ


Լենա Սահակյան, 83տ.

Մենք տեղեկացանք, որ մեզ պիտի տանեն Աշտարակի շրջանի գյուղ Մուղնի՝ տեսնելու 17-րդ դարի եկեղեցի: Բայց մեզ մի հրաշալի անակնկալ էր սպասում.

Մենք տեղեկացանք, որ մեզ պիտի տանեն Աշտարակի շրջանի գյուղ Մուղնի՝ տեսնելու 17-րդ դարի եկեղեցի: Բայց մեզ մի հրաշալի անակնկալ էր սպասում. Սկզբում մեզ տարան գյուղ Օշական՝ տեսնելու Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, հետո՝ Օհանավանք, դրանից հետո՝ Սորբ Տիրամոր վանք եւ վերջում՝ մեզ տարան Մուղնի: ՄԵնք հիանալի ժամանակ անցկացրինք ՝դիտելով Հայաստանի այդ հոյակապ ճարտարապետական կոթողները:
Խումբը բաղկացած էր 12 հոգուց: Հարմարավետ մեքենայով կատարած էքսկուրսիան բարձրացրեց մեր տրամադրությունը: Շատ շուտով մենք ընկերացանք միմյանց հետ, իսկ սոցիալական աշխատողների եւ վարորդի վերաբերմունքը շատ դուրեկան էր եւ ջերմ: Թվում էր, թե մենք մտել ենք դարերի խորքը: Սոցիալական աշխատողը մեզ ներկայացնում էր պատմական բոլոր փաստերը: Վերջում եկավ վանականը եւ պատմեց մեզ Ս. Գեւորգ եկեղեցու մասին եւ սիրով պատասխանեց մեր բոլոր հարցերին: Դրանից հետո մենք հանգստի նստեցին բնության գրկում: Չնայած որ շատ շոգ էր, մենք այն չէինք զգում՝ հացկերույթից հետո վայելելով զովացուցիչ ըմպելիքներ, ձմերուկ եւ իհարկե հիանալի սուրճ: Մենք տուն վերադարձանք հոգով երջանիկ՝ մեր սրտերում պահելով այդ գեղեցիկ օրվա հրաշալի հիշողությունները: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց, ովքեր կազմակերպել էին այդ միջոցառումը: Թող նմանատիպ մտահղացումները միշտ իրականանան:

Լավագույն ցանկություններով՝ Լենա Սահակյան
Երեւան, օգոստոս, 2004թ.



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us