ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ


Ելենա Սաֆյան, 80տ.

Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Առաքելություն Հայաստանի» նախագահ Հ. Կիրակոսյանին այսպիսի մի հրաշալի բարեգործական կազմակերպու

«Առաքելություն Հայաստանի» նախագահ Հ. Կիրակոսյանին
Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Առաքելություն Հայաստանի» նախագահ Հ. Կիրակոսյանին այսպիսի մի հրաշալի բարեգործական կազմակերպություն ղեկավարելու համար, որը խնամում է տարեց մարդկանց, հետաքրքրվում նրանց կարիքներով, անգամ ավելին, գնահատում նրանց՝ որպես հասարակության անբաժանելի մաս:
Սիսիանի համայնքայինկենտրոնի աշխատակազմը մեզ յուրաքանչյուրիս հոգատարությամբ է պարուրում: սոցիալական աշխաըողները զրուցում են մեզ հետ սիրով, փորձում կարգավորել տարբեր փաստաթղթեր՝ կապված մեր թոշակի եւ նպաստի եւ այլ հարցերի հետ: Նրանք հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում: Բժիշկն ու բուժքույրը հոգում են մեր առողջության համար: Նրանք ժամանակին այցելում են եւ կատարում համապատասխան բուժում:
Բարեգործական ճաշարանի անձնակազմը շատ համեղ ճաշեր է պատրաստում եւ մեզ շատ քաղաքավարի ձեւով հյուրասիրում: Բացի բարեգործական ճաշարանում մատուցվող ճաշից, մենք պարբերաբար չոր սնունդ ենք ստանում՝ բուսական ձեթ, ալյուր, … …
Կազմակերպությունը հոգ է տանում նաեւ մեր բնակարանների վիճակի մասին. վերանորոգվում են մեր բնակարանները, Իմ տանը կատարեցին պատուհանների ներկման եւ զուգարանի փոխման աշխատանքներ:

Մի խոսքով, այս կազմակերպությունը Բարձրյալի կողմից ուղարկված մի նվեր է այնպիսի միայնակ տարեցների համար, ինչպիսին ես եմ:

Հարգանքներով՝
Ելենա Սաֆյան, Սիսիան



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us