ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ


«Առաքելություն Հայաստանը» Տավուշում




   
?Առաքելություն Հայաստանը? ծրագրեր է իրականացնում Տավուշ մարզի ամենախոշոր
քաղաքում՝ Բերդում, որտեղ գործում է մեկ համայնքային կենտրոն: Կենտրոնի տարածքը
կազմակերպությանն անվճար հատկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝
համագործակցության պայմանագրի հիման վրա: ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ն
վերանորոգել, կահավորել եւ սարքավորումներով է հագեցրել այդ տարածքը:



   
?Առաքելություն Հայաստանն? առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ մարզի
ամենաանապահով բնակիչների համար: Ներկայումս 90 շահառու է օգտվում կազմակերպության
ծառայություններից, որոնք մատուցվում են թե՛ կենտրոններում եւ՛ թե շահառուների
բնակարաններում: Ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի միջոցով,
որտեղ ընդգրկված են թիմի պատասխանատու, սոցիալական աշխատող, բժիշկ, բուժքույր,
խնամող, հոգեբան եւ իրավաբան:



Մատուցվող ծառայություններն են.



Սոցիալ-առողջապահական ծառայություններ.

խորհրդատվություն, շահառուների ուղղորդում համապատասխան հաստատություններ,
միջնորդություն, դեպքերի վարում, ինքնօգնության

խմբեր, առաջնային առողջապահական ծառայություններ, տնային խնամք, աջակցություն
տնային ու արտաբնակարանային գործերում եւ այլն:

Սննդի ապահովում.

տաք կերակրի մատուցում բարեգործական ճաշարաններում, սննդի տնային առաքում տանը
գամված շահառուների համար:

Թրեյնինգներ եւ իրազեկում.

զբաղվածության թրեյնինգներ, անհատական խորհրդատվություն եւ խմբային քննարկումներ
առողջ ապրելակերպի, իրավական, սոցիալական եւ հոգեբանական թեմաներով:

Հոգեկան առողջություն.

կոնսուլտացիաներ, խմբային քննարկումներ, հմտությունների զարգացում, սոցիալական
հարմարում, օկուպացիոն թերապիա, աշխատանք շահառուների ազգականների հետ եւ այլն:

 

Ենթակառույց Շահառուների քանակը Հասցե
Ցերեկային կենտրոն  Բերդում 90Ք. Բերդ, Տերյան 8


ԵՏ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us