ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ


«Առաքելություն Հայաստանը» Կոտայքում


“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն ծրագրեր է իրականացնում Կոտայքի մարզի խոշոր քաղաքներում: Կազմակերպությունն ունի երկու ցերեկային կենտրոն, որոնցից մեկական գործում է Հրազդանում եվ Չարենցավանում: Կենտրոնների տարածքները կազմակերպությանն անվճար հատկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համագործակցության պայմանագրի հիման վրա: “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն վերանորոգել, կահավորել եւ սարքավորումներով է հագեցրել այդ տարածքները:

“Առաքելություն Հայաստանն” առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ մարզի ամենաանապահով բնակիչների համար: Ներկայումս 421 շահառու է օգտվում կազմակերպության ծառայություններից, որոնք մատուցվում են թե՛ կենտրոններում եւ թե՛ շահառուների բնակարաններում: Ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի միջոցով, որտեղ ընդգրկված են թիմի պատասխանատու, սոցիալական աշխատող, բժիշկ, բուժքույր, խնամող, հոգեբան եւ իրավաբան:

Մատուցվող ծառայություններն են.

Սոցիալ-առողջապահական ծառայություններ.
խորհրդատվություն, շահառուների ուղղորդում համապատասխան հաստատություններ, միջնորդություն, դեպքերի վարում, ինքնօգնության
խմբեր, առաջնային առողջապահական ծառայություններ, տնային խնամք, աջակցություն տնային ու արտաբնակարանային գործերում եւ այլն:
Սննդի ապահովում.
տաք կերակրի մատուցում բարեգործական ճաշարաններում, սննդի տնային առաքում տանը գամված շահառուների համար:
Թրեյնինգներ եւ իրազեկում.
զբաղվածության թրեյնինգներ, անհատական խորհրդատվություն եւ խմբային քննարկումներ առողջ ապրելակերպի, իրավական, սոցիալական եւ հոգեբանական թեմաներով:
Հոգեկան առողջություն.
կոնսուլտացիաներ, խմբային քննարկումներ, հմտությունների զարգացում, սոցիալական հարմարում, օկուպացիոն թերապիա, աշխատանք շահառուների ազգականների հետ եւ այլն:

Ենթակառույց Շահառուների քանակը Հասցե
Ցերեկային կենտրոն Հրազդանում92Ք. Հրազդան, թիվ 11 մսուր-մանկ. մասնաշենք
Ցերեկային կենտրոն Չարենցավանում180Ք. Չարենցավան,  5-րդ  թաղ., նախկին  “Մակու” ռեստորան
Ցերեկային կենտրոն  Աբովյանում149Ք.Աբովյան, ճարտարագիտական  քոլեջի  հանրակացարան


ԵՏ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us