ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ


«Առաքելություն Հայաստանը» Երեւանում



“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն Երեւանում ունի վեց ցերեկային կենտրոն, որոնք գործում են Նոր Նորք, Ավան, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ եւ Աջափնյակ համայնքներում: Կենտրոնների տարածքները կազմակերպությանն անվճար հատկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համագործակցության պայմանագրի հիման վրա: “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն վերանորոգել, կահավորել եւ սարքավորումներով է հագեցրել այդ տարածքները:

“Առաքելություն Հայաստանն” առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ մարզի ամենաանապահով բնակիչների համար: Ներկայումս 1394 շահառու է օգտվում կազմակերպության ծառայություններից, որոնք մատուցվում են թե՛ կենտրոններում եւ՛ թե շահառուների բնակարաններում: Ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմերի միջոցով, որտեղ ընդգրկված են թիմի պատասխանատու, սոցիալական աշխատող, բժիշկ, բուժքույր, խնամող, հոգեբան եւ իրավաբան:

Մատուցվող ծառայություններն են.

Սոցիալ-առողջապահական ծառայություններ.
խորհրդատվություն, շահառուների ուղղորդում համապատասխան հաստատություններ, միջնորդություն, դեպքերի վարում, ինքնօգնության
խմբեր, առաջնային առողջապահական ծառայություններ, տնային խնամք, աջակցություն տնային ու արտաբնակարանային գործերում եւ այլն:
Սննդի ապահովում.
տաք կերակրի մատուցում բարեգործական ճաշարաններում, սննդի տնային առաքում տանը գամված շահառուների համար:
Թրեյնինգներ եւ իրազեկում.
զբաղվածության թրեյնինգներ, անհատական խորհրդատվություն եւ խմբային քննարկումներ առողջ ապրելակերպի, իրավական, սոցիալական եւ հոգեբանական թեմաներով:
Հոգեկան առողջություն.
կոնսուլտացիաներ, խմբային քննարկումներ, հմտությունների զարգացում, սոցիալական հարմարում, օկուպացիոն թերապիա, աշխատանք շահառուների ազգականների հետ եւ այլն:

Ենթակառույց Շահառուների քանակը Հասցե
Ցերեկային կենտրոն Նոր Նորքում230ք. Երեւան, Հ. Ավետիսյան 5, թիվ 22 մանկ. մասնաշենք
Ցերեկային կենտրոն Ավանում 165ք. Երեւան, Իսահակյան թաղ, 3-րդ մանկ. մասնաշենք
Ցերեկային կենտրոն Դավթաշենում58ք. Երեւան, Դավթաշեն 1 թաղ 27/2
Ցերեկային կենտրոն Քանաքեռ-Զեյթունում 144ք. Երեւան, Ուլնեցու փակ 1, շենք 1
Ցերեկային կենտրոն Աջափնյակում 143Ք. Երեւան, Մարգարյան 2.նրբ 10/1
Ցերեկային կենտրոն Շենգավիթում 227Ք. Երեւան, Մանթաշյան 1


ԵՏ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us