ԿԱՄԱՎՈՐՆԵՐ



Սիրելի կամավո՛ր,
բարի գալուստ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ,
* *
Ո'չ մի բարի գործ, որքան էլ փոքր այն լինի, երբեք իզուր չի արվում:
Եզովպոս

* *
Միայն այն ժամանակ, երբ մենք ուրիշներին օգնում ենք ուրախությամբ, անշահախնդրորեն եւ առանց երկմտանքի, մենք կարող ենք իմանալ, թե իրականում ինչ է նշանակում սերը:

* *
Յուրաքանչյուր համայնքում կա աշխատանք, որ պետք է արվի:
Յուրաքանչյուր ազգ ունի վերքեր, որ պետք է բուժվեն:
Յուրաքանչյուր սրտում կա այդ ամենն անելու համար անհրաժեշտ ուժը:




«Առաքելություն Հայաստանը» շնորհակալ է այն բոլոր անձնվեր մարդկանց, ովքեր մեր կազմակերպությունում ստանձնել են կամավորի ազնիվ գործը: Այն ժամանակը, էներգիան ու խանդավառությունը, որ նրանք ներդրել են օգնելու համար կարիքավոր մարդկանց, իրապես անգնահատելի է եւ անփոխարինելի:
Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հյուրընկալել է մեծ թվով կամավորներ՝ տարբեր տարիքի ու մասնագիտությունների, այդ թվում՝ ուսանողներ, տարբեր ոլորտների մասնագետներ, տնային տնտեսուհիներ եւ անգամ տարեցներ:


Ինչպես դառնալ կամավոր




«Առաքելություն Հայաստանում» կամավոր դառնալու համար խնդրում ենք՝ ընթերցեք կամավորական աշխատանքների ցանկը, լրացնեք դիմումաձեւը եւ ուղարկեք այն org@ngo.mission.am հասցեին:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում կամավորական աշխատանքների ցանկը
Կախված դիմորդի որակավորումից ու հմտություններից՝ կազմակերպությունն առաջարկում է հետեւյալ կամավորական աշխատանքները:

Աջակցություն տարեցներին
o Հոգալ տարեցների ամենօրյա կարիքները
o Տնային խնամք
օ Սոցիալ-առողջապահական աջակցություն
o Հոգեբանական եւ էմոցիոնալ աջակցություն
Աշխատանքներ «Առաքելություն Հայաստանի» կենտրոններում
o Տարեցների ու փախստականների ինքնօգնության խմբերի վարում
o Ազատ ժամանցի ու միջոցառումների կազմակերպում
o Աշխատանքներ բարեգործական ճաշարաններում

Տարեցների եւ փախստական երեխաների համար սիրողական խմբակների վարում
o Երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպում
o Գրադարանի կառուցում

Երիտասարդների եւ փախստական երեխաների համար դասընթացների կազմակերպում հետեւյալ բնագավառներում.
o անգլերեն լեզվի դասավանդում
o համակարգչային ծրագրերի դասավանդում
o համակարգիչների վերանորոգում
o վարսահարդարում
o կար ու ձեւ
o խոհարարություն
o խեցեգործություն
o գորգագործություն
o զոդում
o փայտագործություն
o խառատագործություն
o մետաղագործություն
o սալիկապատում
o ներկարարություն
o տնային սարքավորումների վերանորոգում
o ավտոմեխանիկական աշխատանքներ
o ավտոէլեկտրական աշխատանքներ

Գրասենյակային աշխատանքներ



Դասընթացներ կամավորների համար
Քանի որ խոցելի մարդկանց հետ աշխատանքն ունի որոշակի առանձնահատկություններ, կազմակերպությունն անցկացնում է հատուկ դասընթացներ կամավորների հետ: Դասընթացները, սակայն, չեն սահմանափակվում միայն մասնագիտական թեմաներով: Կամավորները մասնակցում են նաեւ ինքնազարգացման դասընթացներին՝ ըստ իրենց կարիքների եւ անձնական նախասիրությունների:
Իրենց կամավորական գործունեության ավարտին կամավորները ստանում են վկայականներ:


Շնորհակալություն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հանդեպ Ձեր հետաքրքրության համար:

«Առաքելություն Հայաստանի» կամավորների հետադարձ ուղերձները


ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us