ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





f



Այն կարճ ժամանակահատվածում, որ ես գտնվում էի Հայաստանում (4 ամիս) շատ ուրախ էի, որ ծանոթացա «Առաքելություն Հայաստանի» գործունեության հետ: Ես համագործակցում էի ԱՀ ԲՀԿ-ի հետ՝ լուսանկարելով նրանց համայնքային կենտրոնների գործունեությունը: Ծանոթացա նրանց կատարած աշխատանքի, ինչպես նաեւ մի քանի փախստականների ապրելակերպի հետ: Ինձ հատկապես գրավեցին մի քանի տարեց կանանց պատմությունները եւ նրանց կամքի ուժը: Ոգեշնչված էի նրանով, թե ինչպես են իրենք փրկվել պատերազմից եւ հաղթահարել անձնական ողբերգությունը: Ես պատիվ էի համարում աջակցել նրանց՝ պատմելու իրենց պատմությունները: Ցավում էի, որ չեմ կարողանում խոսել նրանց հետ, քանզի չեմ խոսում հայերեն կամ ռուսերեն, սակայն փորձում էի ցուցադրել նրանց էներգիան ու գեղեցկությունը լուսանկարների միջոցով:
Վերադարձա Պորտուգալիա նոյեմբերի վերջին, սակայն հույս ունեմ, որ մի օր կկարողանամ կրկին տեսնել այդ մարդկանց, ավելի շատ բան իմանալ նրանց մասին, տեսնել նրանց կենսակերպն ավելի բարելավված: Ես նրանց ցանկանում եմ ավելի շատ երջանկություն եւ աջակցություն, որ նրանք կարողանան անվերջ խոսել իրենց անցյալի մասին եւ ժպտան իրենց հարազատների նկարները նայելիս:
Սառա Լեաո
2010 - 2011թ.



ԱՄՆ-ից Երեւան տեղափոխվելուցս անմիջապես հետո ծանոթացա «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատանքի հետ: Հայաստանի ողջ տարածքով սփռված նրանց գործունեությունը գրավեց իմ ուշադրությունը, քանի որ նրանք ունեն ծրագրեր բոլոր տարիքների համար՝ միեւնույն ժամանակ կենտրոնացնելով ուժերի մեծամասնությունը տարեց մարդկանց ուղղությամբ. բնակչության մի հատված, ում համար եւ ում հետ ես շահագրգռված եմ աշխատել:
Ես ծնվել եւ մեծացել եմ Սան Անտոնիում: Մեքսիկացի-ամերիկացի եմ, եւ ափսոսոնաքով եմ նշում, որ հայ չեմ: Բակալավրում սովորել եմ Միջազգային հարաբերությունների բաժնում, ինչն ինձ տարավ Գերմանիա՝ ապրելու եւ սովորելու: Հետագայում 6 ամիս ապրել եմ Ղազախստանում, որտեղ ուսուցանում էի անգլերեն: Ավարտել եմ Աուսթինի Տեխասի համալսարանի մագիստրատուրան Սոցիալական Աշխատանքի ոլորտում՝ Համայնքային եւ Ադմինիստրատիվ կառավարման ուղղությամբ, ինչը նշանակում է, որ ես կարող եմ օգտագործել իմ կրթությունը եւ փորձը՝ օգտակար լինելու այնպիսի խոշոր ոչ պետական կազմակերպության, ինչպիսին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն է:
Չխոսելով հայերեն՝ ես հասկացա, որ իմ կամավորական աշխատանքը կարող է լավագույնս օգտագործվել նրանց կենտրոնական գրասենյակում: 2010 թվականի հունիս ամսվանից սկսած՝ ես աջակցում եմ ԱՀ ԲՀԿ Հասարակայնության հետ կապերի բաժնին, որը կենտրոնացված է կազմակերպության կայուն զարգացման շուրջ:
Ես ակնկալում եմ այս կազմակերպության հետ իմ հարաբերությունների շարունակմանը եւ հնարավորությունների գնահատմանը ավելի ուժեղ Հայաստանի կառուցման համար:

Նոյեմբեր, 2010թ.



Ես Նունե Ներսիսյանն եմ: Համարյա 3 տարի է ես «Առաքելություն Հայաստանի» կամավոր եմ: Ամեն անգամ ես փորձում եմ անել լավը մարդկանց կարիքների համար: Մի որոշ ժամանակ ես ներգրավված էի կազմակերպության տարբեր գործունեություններում, համայնքային կենտրոններում եւ բարեգործական ճաշարաններում: Իմ աշխատանքը հիմնականում օրական ծերերի համար ճաշարաններից սնունդ վերցնելն ու այն նրանց տներ տանելն էր: Դա արվում էր այստեղ այն ծերերի համար, ովքեր ֆիզիկապես սահմանափակված են եւ ի վիճակի չեն այցելել ճաշարան: Ես անում եմ դա ուրախությամբ, քանի որ գիտեմ, որ նրանք իմ օգնության կարիքն ունեն:
Ես գիտեմ նաեւ, որ նրանք կարիք ունեն զրուցակցի, կարեկցանքի եւ օգնության: Հետեւաբար ես փորձում էի մնալ նրանց հետ ինչ-որ ժամանակ երբ տանում էի սնունդը, ինչպես նաեւ ցուցաբերում էի որոշակի էմոցիոնալ եւ հոգեբանական օգնություն:
Ծեր մարդկանց օգնելով՝ ես շատ բան էի սովորում իրենց կյանքի փորձություններից: Նրանք հաճախ տալիս էին ինձ խորհուրդներ, եւ ես զգում էի, թե որքան խելացի են նրանք: Ես գիտեմ՝ որքան բան ունեն նրանք մեզ պատմելու: Մենք պետք է սովորենք նրանց կյանքի փորձից եւ հմտություններից: Նրանք հիանալի ուսուցիչներ են, եւ մենք պետք է լինենք լավ սովորողներ:


Նոյեմբեր, 2004թ.



Ողջու՛յն… Ես Գայանե Վերմիշյանն եմ: Ես սովորում եմ Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ես «Առաքելություն Հայաստանի» կամավոր եմ 2002 թվականի մարտ ամսից:
Ես սիրում եմ այն ամենն, ինչ գեղեցիկ է, սակայն մարդկանց մեջ ամենից շատ գնահատում եմ հոգեւոր գեղեցկությունը: Սպորտի սիրահար եմ, մասնավորապես սիրում եմ վոլեյբոլ եւ թենիս: Սիրում եմ նաեւ լավ երաժշտություն, պարում եմ սպորտային պարեր: «Առաքելություն Հայաստանում» կամավորական աշխատանքիս ընթացքում սովորեցնում եմ պարել խոցելի փախստական ընտանիքների երեխաներին: Այս երեխաները չեն կարող իրենց ուժերով պարի խմբակներ հաճախել, քանի որ ի վիճակի չեն վճարել դրանց համար: Այդ իսկ պատճառով շատ հուզիչ է տեսնել այս երեխաների դեմքերը, երբ նրանք գալիս են պարի դասընթացներին: Բացի պարային դասընթացներից, ես օգնում եմ տարբեր հարցումների իրականացմանը «Առաքելություն Հայաստանի» շահառուների շրջանում:
«Առաքելություն Հայաստանում» կամավոր աշխատելու հիմնական խթանը չափազանց մեծ օգնության կարիք զգացող մարդկանց աջակցելն է: Բացի այդ ձգտում եմ դառնալ ավելի փորձառու իմ ապագա մասնագիտության մեջ: Դեռ ավելին, ես հավատում եմ, որ օգտակար լինելը եւ կարիքավոր մարդկանց օգնելը ավելի մեծ ուրախություն է, քան ուղղակի փորձառություն ստանալը:


Նոյեմբեր, 2004թ.



Բարեւ՜…
Ես Քաջիկ Խաչատրյանն եմ: Ծնվել եմ 1983թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ Հայաստանի հարավային մասում: 2000թ.-ին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի բաժին: Ես գերազանցիկ ուսանող եմ: Բացի հայերենից տիրապետում եմ նաեւ ռուսերեն եւ գերմաներեն լեզուներին: Ներգրավված եմ «Առաքելություն Հայաստանի» կամավորական աշխատանքներում: Ես մտադիր եմ օգնել խոցելի մարդկանց: Այս կարգի աշխատանքը համապատասխանում է իմ մասնագիտությանը եւ ինձ գերազանց հնարավորություն է տալիս պրակտիկ փորձառություն ստանալու գործում: Ներկայումս զբաղվում եմ տարբեր մրցումների` նյութերի եւ ծրագրերի համակարգմամբ եւ կոորդինացմամբ: Այս ծրագրերն իրականացվում են մեր կամավորների կողմից փախստական այն երեխաների հետ, ովքեր բնակվում են ժամանակավոր ապաստաններում: Նաեւ մասնակցում եմ ուսուցողական ծրագրերին, որոնք կազմակերպվում են «Առաքելություն Հայաստանի» կամավորների համար: Այդ դասընթացներն օգտակար են, քանի որ դրանք մեզ կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ են տալիս՝ մեր հասարակության մեկուսացված անդամների հետ աշխատելու, հաղորդակցվելու եւ նրանց օգնելու համար:

Մարտ, 2003թ.



Ես Լուսիա Շահբազյանն եմ: Ես երրորդ կուրսի ուսանողուհի եմ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգեբանության եւ սոցիոլոգիայի բաժնում: Ցանկանում եմ ունենալ հետաքրքիր աշխատանք, որը հարմար կլինի իմ ուսմանը, եւ որը կարող է օգտակար լինել ոչ միայն ինձ, այլեւ մնացած բոլորին:
Կամավորությանս նպատակն է հասկանալ եւ օգնել լքված ծերերին: Ես մասնակցում եմ ուսուցողական դասընթացներին, կատարում եմ թարգմանություններ եւ օգնում եմ «Առաքելություն Հայաստանի» անձնակազմին համայնքային կենտրոններում:
Ներկայումս ես նույնպես սովորում եմ կազմակերպել ծերերի համար ինքնօգնության խմբեր, որոնք հնարավորություն կտան նրանց լուծել իրենց խնդիրները սեփական միջոցներով:

Սեպտեմբեր, 2002թ.



Ողջու՜յն:
Ես Մարինա Հովսեփյանն եմ (նկարի կենտրոնում): Այս տարի կստանամ բակալավրի աստիճան: Մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ եմ: Ծանոթանալով «Առաքելություն Հայաստանի» գործառույթներին՝ ձգտում եմ օգնել այն մարդկանց, ովքեր ունեն օգնության կարիք: Մենք մասնակցում ենք օգտակար դասընթացների՝ պատրաստվելով որպես սոցիալական աշխատողներ ծերերի ինքնօգնության խմբերի համար: Այս դասընթացների նպատակն է ձեւավորել այնպիսի ինքնօգնության խմբեր, որոնք կօգնեն մեծահասակներին հաղթահարել իրենց խնդիրները սեփական ուժերով: Մենք այստեղ ստանում ենք մասնագիտական մեծ փորձառություն: Առաջիկայում պլանավորում ենք ձեւավորել երեխաների համար տարբեր դասընթացների խմբեր:
Մարտ, 2003թ.



Ես Նարինե Արշակյանն եմ: Ծնվել եմ 1982 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Իմ մանկությունն անց եմ կացրել այնտեղ: 1999թ.-ին դարձա Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի սոցիոլոգիայի բաժնի ուսանողուհի: Այժմ սովորում եմ երրորդ կուրսում. Ինձ դուր է գալիս իմ ապագա մասնագիտությունը: Երբ լսեցի «Առաքելություն Հայաստանի» գործունեության մասին, որոշեցի ինձ այնտեղ փորձել որպես կամավոր: «Առաքելություն Հայաստանում» մեզ հաղորդեցին, որ մենք կարող ենք իրականացնել տարբեր գործառույթներ՝ ծերերին եւ երեխաներին օգնելու հարցում:
Արդեն երկու ամիս է, ինչ ես աշխատում եմ որպես կամավոր «Առաքելություն Հայաստանում»: Ես կատարում եմ թարգմանություններ, հարցեր եմ մշակում երեխաների մրցումների համար եւ պատրաստվում եմ նրանց հետ հոգեբանական դասընթացներ անցկացնել: Ես նաեւ սիրում եմ աշխատել մեծահասակների հետ եւ մասնակցել սոցիոլոգիական հարցումներին: Մի խոսքով, ինձ շատ է դուր գալիս աշխատել այստեղ: Եթե որեւէ մեկը հարցնի արդյոք ինչու՞ եմ սիրում այստեղ կամավոր լինել, ես կասեմ, որ անում եմ այդ անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց օգնելու նպատակով, որպեսզի նրանք իրենց միայնակ չզգան: Ես ձգտում եմ օգնել մեծերին, որպեսզի նրանք գոնե ինչ-որ ժամանակով մոռանան մռայլ մտքերը, չնայած նրան, որ դա շատ դժվար է անել: Ինչ վերաբերում է փախստականների՝ խոցելի ընտանիքների երեխաներին, ես ուզում եմ օգնել նրանց իրենց հասակակիցների շրջապատում ներգրավվելու հարցում: Կան երեխաներ, ովքեր նույնիսկ չեն կարողանում գրել կամ կարդալ: Ես ձգտում եմ օգնել նրանց, որ սովորեն այբուբենը եւ, առնվազն, գաղափար կազմեն գրականության, պատմության, մշակույթի, արվեստի եւ այլնի մասին: Մտքերս ի մի բերելով՝ կցանկանայի ավելացնել, որ ես մեծ պատասխանատվություն եւ հպարտություն եմ զգում՝ լինելով կամավոր «Առաքելություն Հայաստանում»:

Մարտ, 2003թ.



Ես Աննա Վարդանյանն եմ: Սովորում եմ Երեւանի պետական լեզվաբանական ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում: Միաժամանակ աշխատում եմ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում ՝ որպես կամավոր: Ես ուսուցանում եմ անգլերեն փախստական երեխաներին, ովքեր ապրում են ժամանակավոր ապաստաններում: Փաստ է, որ այն փախստականները, ովքեր չունեն մշտական կացարաններ, գտնվում են սոցիալական ծանր վիճակում եւ ի վիճակի չեն ինքնուրույն վճարել կրթական ակումբներ հաճախելու համար: Այդ պատճառով նրանք շատ ուրախ էին, երբ իմացան, որ ես անվճար կվարեմ անգլերենի դասերը: Ներկայումս սա իմ դասընթացների երրորդ ամիսն է: Երեխաները սիրով հաճախում են դասերին եւ սովորում անգլերեն: Դասարանում կա մոտ 10 երեխա: Նրանք հավանում են դասը վարելու իմ ոճը, եւ ես հաճույքով եմ նրանց դասավանդում, քանի որ սիրում եմ իմ ապագա մասնագիտությունը, ինչպես նաեւ երեխաների հետ աշխատելը: Դասավանդումը ինձ հնարավորություն է տալիս կիրառել իմ գիտելիքները, եւ դա ավելացնում է մի այլ դրական շունչ իմ կամավորությանը: Ի վերջո, ես ուրախ եմ գիտակցել, որ կարող եմ օգտակար լինել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Դա է պատճառը, որ ես շարունակում եմ աշխատել որպես կամավոր «Առաքելություն Հայաստանում»:

Մարտ, 2003թ.



Ողջու՜յն:
Ես Քրիստինե Դավթյանն եմ՝ 21 տարեկան: Ես սովորում եմ Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետում: Ես երազում եմ դառնալ առաջատար սոցիալական աշխատող: Երազում եմ լինել տարբեր երկրներում եւ կիրառել իմ գիտելիքները այլ համատեքստերում: Ես «Առաքելություն Հայաստան» եմ եկել որպես կամավորական՝ ցանկանալով ստանալ մասնագիտական փորձառություն, որը անհրաժեշտ է իմ ապագա կարիերայի համար: Կամավորական աշխատանքը լավ ձեւ է՝ նոր ընկերներ եւ նմանատիպ մտածելակերպ ունեցող աշխատակիցներ գտնելու համար: Ավելին, ուզում եմ օգնել նրանց, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն: «Առաքելություն Հայաստանի» միջոցով ես հայտնաբերեցի, որ կան այնպիսի փախստական երեխաներ, որոնք նույնիսկ չգիտեն իրենց մայրենի հայերենը: Ես ցանկանում եմ օգնել նրանց ձեռք բերել հայերենի եւ մաթեմատիկայի առնվազն տարրական գիտելիքներ: Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ նրանք առաջխաղացում ունեն նրանում, ինչ նրանց ուսուցանում եմ: Բացի փախստական երեխաների հետ աշխատելուց, ես նաեւ մասնակցում եմ Կազմակերպության մեծահասակ շահառուների հարցումներին: Այս ամենն ինձ օգնում է ստանալ մասնագիտական փորձառություն, դրա հետ միասին ավանդ եմ ներդնում «Առաքելություն Հայաստանի» գործունեության մեջ:
Մարտ, 2003թ.





ԵՏ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us