ԱՀ ԳՐԱԴԱՐԱՆ

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ


Մարգո Ղուկասյան,
Գրող-հրապարակախոս

Գիրքը ճամփորդություն է ժամանակի մեջ, իսկ ժամանակը մի ամբողջ հարյուրամյակ է՝ քսաներորդ դարը: Վկաները հիսունն են, մարդիկ, որոնց իր հոգածությամբ շրջապատել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ի՞նչ ուղի են անցել նրանք՝ սկսած 1900-ականներից մինչեւ դարավերջ: Այդ մասին կարդացեք գրքում: Ականատեսները բազմավաստակ անհատներ են, ովքեր մեր ժողովրդի կյանքում մեծ ներդրում են ունեցել եւ այսօր էլ չեն կորցրել լավատեսությունը:Այս գրքի նպատակն է նաեւ նրանց կյանքի եւ ստեղծագործության լավագույն ձեռքբերումները փոխանցել այսօրվա եւ գալիք սերունդներին:
   Գիրքը տպագրվել է «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հատկացրած միջոցներով:

«Մանուկ, պատանի, երիտասարդ, տարեց, ծեր:
Այս հինգ հասակների մեջ է կյանքի քաղցրությունը:  Նրանցից որն էլ, որ մեկուսացված կամ լքված լինի, դժբախտ կզգա իրեն: Մանավանդ՝ ծերն ու անօգնականը:   Ահա ինչու՝ խոսքս ուղղում եմ երիտասարդությանը՝ մենք բոլորս տարեցներից սովորելու շատ բան ունենք եւ նրանց արժանապատիվ կյանքի համար մե՚նք ենք պատասխանատու: Այս գրքում մեծերի դասերը շատ են. Մեկ դար ապրած մարդը ոչ միան իր հիշողությունների մասին է խոսում, այլեւ չի թաքցնում սխալները, որոնք չկրկնելը նույնպես արժեք է»: 

  Հռիփսիմե Կիրակոսյան
  «Առաքելություն Հայաստանի» նախագահ


«Ես ավարտել եմ գիրքս, լույսը հանգցրել եմ, բայց մթության մեջ տեսնում եմ, թե ինչպես, քսաներորդ դարի մասին վկայություն տված մարդիկ հերթով անցնում են իմ առջեւով: Նրանք քայլում են դանդաղ, հոգնած եւ սպառված: Կան, որ հպարտ են, գլուխները՝ բարձր: Երբեմն անցնում են մարդիկ, որ արտասվում են, մանկան նման թեւքով սրբում աչքերը: Նրանցից մի քանիսը քաջությամբ վաստակած շքանշաններ են փռել իմ դիմաց: Ես նայում եմ նրանց եւ անձայն ասում՝ դուք իմ հարազատներն եք, բարի, ազնիվ, փորձություններ կրած իմ հայրենակիցները: Դուք՝ ականատեսներ եւ վկաներ քսաներորդ դարի…Փաստորեն, մենք, երկրորդ անգամ միասին անցանք հարյուրամյա ճանապարհը եւ միասին, ավա՜ղ, կորուստներով մտանք քսանմեկերորդ դար…
Հիմա ես շատ հարուստ եմ, քանզի չկտրվող թելերի վրա, որոնք են այս մատյանիս էջերը, շարել եմ ժամանակի բեկորները…»:

  Մարգո Ղուկասյան

ԵՐԿՆՔՈՒՄ ԱՐԵՎ ԿԱ


Մարգո Ղուկասյան, գրող-հրապարակախոս

Գիրքը, որ արդյունք է հեղինակի մանրակրկիտ ուսումնասիրության, նվիրված է տարեց եւ միայնակ մարդկանց խնդիրներին:

Վերջինբ տասը տարների ընթացքում, երկրի սոցիալ-քաղաքական անկայուն վիճակի պատճառով, հարցը պորապես սրվել է: գնալով ավելի մեծ թվով մարդիկ են դառնում անպաշտպան եւ օգնության կարոտ:

Ակնարկներից յուրաքանչյուրը մի անհատականության, մի ծանր ճակատագրի մասին է:

Գրքի նպատակն է՝ լայն հասարակությանը հնարավորին չափ ծանոթացնել հանրապետության համար այս նոր, ցավոտ խնդրին՝ ակնկալելով մասնակցություն բարեգործական կազմակերպության դժվարին ու շնորհակալ աշխատանքին:

Հոդվածներ
Ծերության եւ Քրիստոսի զավակների մասին

1999-ը տարեցների տարի

ԱՐԴԻ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ


«Առաքելություն Հայաստանի բարեգործական հասարակական կազմակերպության փորձն ու նրա գործունեության վերլուծությունը միանշանակ եզրակացության են հանգեցնում: Տարաբնույթ հիմնախնդիրների առկայությունը միայն տնտեսական պատճառներով չի պայմանավորված: Բազմաթիվ հիմնախնդիրներ ծագում եւ վերարտադրվում են հասարակական գիտակցության մեջ արմատավորված արատավոր մտածելակերպի եւ արժեքային ապակողմնորոշման հետեւանքով: Այդ հիմնախնդիրների արդյունավետ լուծման եւ հասարակության վերընթաց զարգացման անհրաժեշտ պայմանը մարդկային գործոնի կարեւորումն է, հումանիտար մտածողության եւ մարդասիրական գիտակցության զարգացումը:

Ժողովածուն ներառում է տարբեր ժանրի, ոճի եւ ուղղվածության հոդվածներ, որոնք գրված են հումանիտար ոլորտի մասնագետների կողմից: Նրանք հիմնախնդիրները դիտարկել են տարբեր տեսանկյուններից եւ տարբեր հարթությունների մեջ:Ժողովածուի հիմնական նպատակը հասարակական գիտակցության հումանիզացման խնդրի առանձնացումն է, այդ հիմնախնդրի կարեւորությունը շեշտելը եւ հասարակության ուշադրությունն այդ խնդրի վրա բեւեռելը:

Հավաքածուում ընդգրկված հոդվածների հեղինակների անուններն են.
Հրաչյա Ամիրյան, հոգեբանություն
Վիլիկ Եդիգարյան, մենեջմենթ
Ռաֆայել Պապայան, կրոն եւ իրավունք
Կառլեն Միրումյան, փիլիսոփայություն
Ստեփան Սաֆարյան, մենեջմենթ
Մարիամ Մարգարյան, մենեջմենթ
Թամար Զարգարյան, էթնոսոցիոլոգիա
Մարգո Ղուկասյան, լրագրող
Գյուլնարա Հովհաննիսյան, տնտեսագետ

Գրքի հոդվածները վերաբերում են Հայաստանում հետեւյալ հարցերին.
Հասարակություն եւ քաղաքակրթություն
Բարեգործություն եւ կրոն
Մարդասիրական մտածելակերպ
Հոգեբանություն
Իրավունք

ԵՍ ԷԼ ՔԵԶ ՆՄԱՆ ԵՄ...


Մի շարք պատմվածքներով այս երկու գրքերը վերաբերում են հաշմանդամ երեխաների եւ նրանց հասակակիցների ինտեգրման հարցին: Պատմվածքները ներկայացված են տպավորիչ պատկերազարդումներով ու նկարներով եւ ունեն կրթական կրթա - դաստիարակչական նշանակություն, որպեսզի քաջալերեն հաշմանդամ երեխաներին՝ իրենց լիարժեք մասնակցությունն ունենալու կյանքի հորձանուտում եւ փոխելու բացասական մտածելակերպը հաշմանդամների նկատմամբ:

Գրքերը հրատարակվել են ՕՔՍՖԱՄ-Ի օժանդակությամբ:

Բովանդակությունը՝ հայերեն

Գիրք 1
Ես չեմ ուզում, որ  նրանք խղճան ինձ
Մեր բակի Սուրենը

Գիրք  2
Վանիկն ու իր ընկերները
Թենիսի գնդակը



ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us