ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


01.07.2013թ.

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Մշտադիտարկման և գնահատմանխորհրդատու

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ և ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ



ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ TF 013894



Նշանակման անվանումը՝ Մշտադիտարկման և գնահատման խորհրդատու

Հղման թվակիր համարը /ըստ Գնումների պլանի/՝ SLVPVP-C - 3.4.4


«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամից Համաշխարհային բանկի միջոցով ստացել է ֆինանսավորում «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի իրականացման համար և նպատակ ունի ծրագրի միջոցների մի մասն օգտագործել սույն ծրագրի մշտադիտարկման և գնահատման խորհրդատուի /հետայսու՝ Խորհրդատու/ խորհրդատվական ծառայություններ մատուցելու դիմաց:

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են. ծրագրի իրականացման բոլոր գործառույթների մշտադիտարկում և գնահատում՝ ծրագրի իրականացման բոլոր փուլերում և ծրագրի կատարողականի վերաբերյալ գնահատման հաշվետվությունների կազմում ՝ հաշվետու լինելով ծրագրի համակարգողին:

Խորհրդատուն լրիվ դրույքով պաշտոն է, աշխատավայրը՝ «Առաքելություն Հայաստան»-ի Կենտրոնական գրասենյակ, վարձվելու է մեկ տարի ժամկետով՝ ևս երկու տարվա հնարավոր երկարաձգմամբ՝ կախված պարտկանությունների կատարման արդյունքներից:

Խորհրդատուն պետք է.

· մշակի մշտադիտարկման գործողությունների շրջանակը՝ ըստ ծրագրի նպատակի և խնդիրների և մասնակցի տարեկան աշխատանքային պլանների կազմմանը,
· կազմի գնահատման հարցաթերթեր՝ պլանավորված աշխատանքների կատարումը մշտադիտարկելու համար,
· Ծրագրի աշխատակիցների և խորհրատուների հետ պարբերաբար ստուգայցեր կատարի ծրագրի տարածքները՝ ստուգելու ծառայությունների և աշխատանքների փաստացի մատուցումն ու կատարումը, կապալառուների կողմից «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ կնքած պայմանագրային պայմանների իրագործումը՝ ծրագրի Գործառնական ձեռնարկում պահանջվող ցուցանիշների համեմատ,
· ստեղծի և մշտապես թարմացնի ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող տվյալների բազաները՝ ծրագրի Գործառնական ձեռնարկում պահանջվող ցուցանիշների համեմատ
· Ծրագրի մասնագիտական ուսուցումների փորձագետների հետ համատեղ կազմի հարցաթերթեր և այլ փաստաթղթեր՝ գնահատելու համար դասընթացներին մասնակցած շահառուների նախա-ուսուցման և հետ-ուսուցման առաջադիմությունը, ստուգի մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների զբաղվածության և աշխատավարձերի ու փոքր բիզնեսի դրամաշնորհ ստացած շահառուների շահույթին վերաբերող արդյունքները,
· Ծրագրի համակարգողի հետ համատեղ կազմի հարցաթերթեր և այլ փաստաթղթեր՝ մատուցված ծառայությունների գնահատման, դրանց մասին շահառուների տված գնահատականների վերաբերյալ և հանդես գա ծառայություններն առավել լավացնելու վերաբերյալ առաջարկներով,
· պատրաստի եռամսյակային հաշվետվությունները, ելակետային և ամփոփիչ գնահատման զեկույցները, ինչպես նաև համառոտ զեկուցագրեր՝ Ծրագրի տնօրենին և համակարգողին ծրագրի իրականացման ընթացքին իրազեկ պահելու նպատակով,
· Ծրագրի համակարգողի հանձնարարությամբ իրականացնի այլ լիազորություններ:

«Առաքելություն Հայաստան»-ը վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») հրավիրում է ներկայացնելու Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:

Ընտրության չափանիշներն են.
· Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների կամ վիճակագրության ոլորտներում
· Բազմատարր գործառույթներ ունեցող ծրագրեր մշտադիտարկելու և գնահատելու խոստումնալից փորձառություն առնվազն երեք տարվա աշխատանքային փորձով (Համաշխարհային բանկի / կամ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձն առավելություն է)
· Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցման և համապատասխան նյութեր կազմելու /թղթագրության գերազանց հմտություններ
· Համակարգչային վարժ հմտություններ (Word, Excel, Access, Power Point, Internet)


Հետաքրքրված անհատ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցների 1.9 պարագրաֆին՝ ՀԲ վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձում. 2011 թ. հունվարին ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում /«Խորհրդատուի ուղեցույց»/ սահմանված շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը: /www.worldbank.org/procure/.

Ծրագրի համակարգողի ընտրությունը իրականացվելու է Բաժին V-ում ներկայացված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգերի համաձայն: /www.worldbank.org/procure/

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ստորև ներկայացված Էլ. հասցեով աշխատանքային ժամերին՝ 09:00-ից - 18:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ էլեկտրոնային փոստով մինչև 2013 թվի հուլիսի 17-ը, ժամը 18:00-ն ՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով.
Էլ-փոստ` Hr.Legal@ngo.mission.am
«Առաքելություն Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպության Կադրերի բաժնի ղեկավար Ալլա Հարությունյանին



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us