ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


01.07.2013թ.

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Մասնագիտական ուսուցումների փորձագետ-Մասնագիտական աջակցություն աշխատավայրում կազմակերպվողուսուցումներին

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ և ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ



ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ TF 013894



Նշանակման անվանումը՝ Մասնագիտական ուսուցումների փորձագետ- Մասնագիտական աջակցություն աշխատավայրում կազմակերպվող ուսուցումներին

Հղման թվակիր համարը /ըստ Գնումների պլանի/՝ SLVPVP -C- 3.1.3


«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամից Համաշխարհային բանկի միջոցով ստացել է ֆինանսավորում «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի իրականացման համար և նպատակ ունի ծրագրի միջոցների մի մասն օգտագործել ծրագրի շրջանակներում աշխատավայրում կազմակերպվող ուսուցումներին մասնագիտական ուսուցումների փորձագետի /հետայսու՝ Խորհրդատու/ խորհրդատվական ծառայություններ մատուցելու դիմաց:

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են. ծրագրի շահառուների համար աշխատավայրում կազմակերպվող ուսուցումներին մասնագիտական աջակցության ցուցաբերում և կատարված աշխատանքների մշտադիտարկում՝ հաշվետու լինելով ծրագրի համակարգողին:

Խորհրդատուն լրիվ դրույքով պաշտոն է, աշխատավայրը՝ «Առաքելություն Հայաստան»-ի Կենտրոնական գրասենյակ: Խորհրդատուն վարձվելու է մեկ տարի ժամկետով՝ ևս երկու տարվա հնարավոր երկարաձգմամբ՝ կախված պարտկանությունների կատարման արդյունքներից:

Խորհրդատուն պետք է.
· կազմի աշխատավայրերում կազմակերպվող ուսուցումների իրականացման պլանը և ժամանակացույցը,
· մասնակցի ծրագրի շահառուներին աշխատավայրում ուսուցում կազմակերպող գործատուների ընտրությանը,
· մասնակցի ուսուցումներին հաճախելիք շահառուների խմբավորմանը՝ ըստ աշխատավայրում ուսուցման մասնակցելու իրենց ֆիզիկական ու մտավոր կարողությունների
· համագործակցի տեղական իշխանությունների, զբաղվածության պետական ծառայության գործակալությունների և մասնավոր հատվածի հետ՝ տեղեկատվություն հավաքելով թափուր աշխատատեղերի և աշխատավայրերում կազմակերպվող ուսուցումների հնարավորությունների վերաբերյալ,
· պարապմունքների ընթացքում խորհրդատվությամբ օգնի և ուղղություն ցույց տա շահառուներին՝ նրանց աջակցելով հաղթահարելու ծագող խնդիրները, եթե այդպիսիք լինեն,
· ծրագրի շահառուների համար անցկացնի կողմնորոշման և աշխատանք գտնելուն, աշխատանքային օրենսդրությանն ու այլ հարցերի վերաբերող պարապմունքներ
· կազմի իր պարտականություններին վերաբերող ընթացիկ հաշվետվությունները,
· ծրագրի մշտադիտարկման ու գնահատման մասնագետի հետ ստուգի մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների զբաղվածությանն ու վարձատրությանը վերաբերող արդյունքները,
· ծրագրի համակարգողի հանձնարարությամբ իրականացնի այլ գործառույթներ:

«Առաքելություն Հայաստան»-ը վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուներին հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:

Ընտրության չափանիշներն են.
· Բարձրագույն կրթություն կառավարման կամ համապատասխան այլ ոլորտներում
· Աշխատավայրում կազմակերպվող ուսուցումների առնվազն երեք տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ հանրային/մասնավոր սեկտորների հետ (Համաշխարհային բանկի / կամ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձն առավելություն է)
· Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցման և համապատասխան նյութեր կազմելու /թղթագրության հմտություններ
· Համակարգչային վարժ հմտություններ (Word, Excel, Access, Internet)

Հետաքրքրված անհատ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցների 1.9 պարագրաֆին՝ ՀԲ վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձում. 2011 թ. հունվարին ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում /«Խորհրդատուի ուղեցույց»/ սահմանված շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը: /www.worldbank.org/procure/.

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Բաժին V-ում ներկայացված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգերի համաձայն: /www.worldbank.org/procure/
rg/procure/

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ստորև ներկայացված Էլ. հասցեով աշխատանքային ժամերին՝ 09:00-ից - 18:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ էլեկտրոնային փոստով մինչև 2013 թվի հուլիսի 17-ը, ժամը 18:00-ն ՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով.
Hr.Legal@ngo.mission.am
«Առաքելություն Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպության Կադրերի բաժնի ղեկավար Ալլա Հարությունյանին



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us