ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


01.07.2013թ.

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Մասնագիտական ուսուցումների փորձագետ-Մասնագիտական աջակցություն «Առաքելություն Հայաստան» կազմակերպության դասընթացավարներին

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ և ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ



ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ TF 013894



Նշանակման անվանումը՝ Մասնագիտական ուսուցումների փորձագետ- Մասնագիտական աջակցություն «Առաքելություն Հայաստան» կազմակերպության դասընթացավարներին

Հղման թվակիր համարը /ըստ Գնումների պլանի/՝ SLVPVP -C- 3.1.2


«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամից Համաշխարհային բանկի միջոցով ստացել է ֆինանսավորում «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի իրականացման համար և նպատակ ունի ծրագրի միջոցների մի մասն օգտագործել ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության դասընթացավարներին մասնագիտական ուսուցումների փորձագետի /հետայսու՝ Խորհրդատու/ խորհրդատվական ծառայություններ մատուցելու դիմաց:

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են. մասնագիտական աջակցություն ծրագրի շահառուների համար «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բազմաֆունկցիոնալ ծառայությունների մատուցման կենտրոններում անցկացվելիք ուսուցումներին և կատարված աշխատանքների մշտադիտարկում՝ հաշվետու լինելով ծրագրի համակարգողին:

Խորհրդատուն լրիվ դրույքով պաշտոն է, աշխատավայրը՝ «Առաքելություն Հայաստան»-ի Կենտրոնական գրասենյակ: Խորհրդատուն վարձվելու է մեկ տարի ժամկետով՝ ևս երկու տարվա հնարավոր երկարաձգմամբ՝ կախված պարտկանությունների կատարման արդյունքներից:

Խորհրդատուն պետք է.
· կազմի «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բազմաֆունկցիոնալ ծառայությունների կենտրոններում անցկացվելիք ուսուցումների և դրանց առնչվող գործառույթների իրականացման պլանը և ժամանակացույցը,
· մասնակցի ուսուցումներին հաճախելիք շահառուների ընտրությանը և խմբավորմանը՝ ըստ ուսուցման տիպի և ըստ շահառուների ֆիզիկական ու մտավոր կարողությունների,
· մասնակցի մրցունակ մասնագիտական ​​դասընթացների, ինչպես նաև դասընթացավարների ընտրությանը,
· ծրագրի աշխատակազմին և շահառուներին տրամադրի մասնագիտական խորհրդատվություն/աջակցություն՝ մասնագիտական դասընթացների կազմակերպմանը, կոորդինացմանն ու վերահսկմանը վերաբերող բոլոր հարցերի առնչությամբ,
· ծրագրի մշտադիտարկման և գնահատման խորհրդատուի հետ համատեղ կազմի հարցաթերթեր և այլ փաստաթղթեր՝ գնահատելու համար դասընթացներին մասնակցած շահառուների նախա-ուսուցման և հետ-ուսուցման առաջադիմությունը
· համագործակցի տեղական իշխանությունների, զբաղվածության պետական ծառայության գործակալությունների և մասնավոր հատվածի հետ՝ տեղեկատվություն հավաքելով թափուր աշխատատեղերի և զբաղվածությանն առնչվող այլ հնարավորությունների վերաբերյալ,
· ծրագրի շահառուների համար անցկացնի կողմնորոշման և աշխատանք գտնելուն, աշխատանքային օրենսդրությանն ու այլ հարցերի վերաբերող պարապմունքներ
· ծրագրի դասընթացներն ավարտած և աշխատանքի տեղավորված շահառուներին տրամադրի խորհրդատվություն՝ աշխատանքին վերաբերող տարբեր հարցերի շուրջ,
· ծրագրի մշտադիտարկման ու գնահատման մասնագետի հետ ստուգի մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների զբաղվածությանն ու վարձատրությանը վերաբերող արդյունքները,
· ապահովի իր պարտականությունների ոլորտին վերաբերող ցուցանիշների և նախատեսված արդյունքների իրականացումը՝ ըստ ծրագրի գործառնական ձեռնարկի պահանջների, և կազմի իր պարտականություններին վերաբերող ընթացիկ հաշվետվությունները,
· ծրագրի համակարգողի հանձնարարությամբ իրականացնի այլ գործառույթներ:

«Առաքելություն Հայաստան»-ը վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուներին հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:

Ընտրության չափանիշներն են.
· Բարձրագույն կրթություն կրթական համապատասխան ոլորտներում
· Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կրթության և ուսուցումների բնագավառում
· Փորձառություն հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության և զբաղվածության առանձնահատկություններին առնչվող ոլորտում
· Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցման և համապատասխան նյութեր կազմելու /թղթագրության հմտություններ
· Համակարգչային վարժ հմտություններ (Word, Excel, Power Point, Internet)


Հետաքրքրված անհատ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցների 1.9 պարագրաֆին՝ ՀԲ վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձում. 2011 թ. հունվարին ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում /«Խորհրդատուի ուղեցույց»/ սահմանված շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը: /www.worldbank.org/procure/.

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Բաժին V-ում ներկայացված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգերի համաձայն: /www.worldbank.org/procure/

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ստորև ներկայացված Էլ. հասցեով աշխատանքային ժամերին՝ 09:00-ից - 18:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ էլեկտրոնային փոստով մինչև 2013 թվի հուլիսի 17-ը, ժամը 18:00-ն ՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով.
Hr.Legal@ngo.mission.am
«Առաքելություն Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպության Կադրերի բաժնի ղեկավար Ալլա Հարությունյանին



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us