ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


01.07.2013թ.

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Մասնագիտական ուսուցումների փորձագետ-Մասնագիտական աջակցություն ուսումնական հաստատություններին

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ և ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ



ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ TF 013894



Նշանակման անվանումը՝ Մասնագիտական ուսուցումների փորձագետ- Մասնագիտական աջակցություն ուսումնական հաստատություններին

Հղման թվակիր համարը /ըստ Գնումների պլանի/՝ SLVPVP -C- 3.1.1


«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամից Համաշխարհային բանկի միջոցով ստացել է ֆինանսավորում «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի իրականացման համար և նպատակ ունի ծրագրի միջոցների մի մասն օգտագործել ուսումնական հաստատություններում ծրագրի շահառուներին մասնագիտական ուսուցումների փորձագետի /հետայսու՝ Խորհրդատու/ խորհրդատվական ծառայություններ մատուցելու դիմաց:

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են. մասնագիտական աջակցություն ուսումնական հաստատություններում ծրագրի շահառուների ուսուցումների հետ կապված գործառույթներին և կատարված աշխատանքների մշտադիտարկում՝ հաշվետու լինելով ծրագրի համակարգողին:

Խորհրդատուն լրիվ դրույքով պաշտոն է, աշխատավայրը՝ «Առաքելություն Հայաստան»-ի Կենտրոնական գրասենյակ: Խորհրդատուն վարձվելու է մեկ տարի ժամկետով՝ ևս երկու տարվա հնարավոր երկարաձգմամբ՝ կախված պարտկանությունների կատարման արդյունքներից:

Խորհրդատուն պետք է.
· կազմի իր պատասխանատվության ներքո գործողությունների իրականացման պլանը և ժամանակացույցը,
· մասնակցի ուսուցումներին հաճախելիք շահառուների ընտրությանը և խմբավորմանը՝ ըստ ուսուցման տեսակի և ըստ նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունների,
· մասնակցի պայմանագիր կնքելու համար մրցունակ մասնագիտական ​​ուսումնական հաստատությունների ընտրությանը,
· ծրագրի աշխատակազմին տրամադրի խորհրդատվություն՝ մասնագիտական դասընթացների կազմակերպմանը, կոորդինացմանն ու վերահսկմանը վերաբերող բոլոր հարցերի առնչությամբ,
· դասընթացների ընթացքում խորհրդատվությամբ օգնի և ուղղություն ցույց տա շահառուներին՝ նրանց աջակցելով հաղթահարելու խնդիրները, եթե այդպիսիք լինեն,
· համագործակցի տեղական իշխանությունների, զբաղվածության պետական ծառայության գործակալությունների և մասնավոր հատվածի հետ՝ թափուր աշխատատեղերի և զբաղվածությանն առնչվող այլ հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելով,
· ծրագրի դասընթացներն ավարտած և աշխատանքի տեղավորված շահառուներին տրամադրի խորհրդատվություն՝ աշխատանքին վերաբերող տարբեր հարցերի շուրջ,
· ծրագրի մշտադիտարկման ու գնահատման մասնագետի հետ ստուգի մասնագիտական ուսուցումներն ավարտած շահառուների զբաղվածությանն ու վարձատրությանը վերաբերող արդյունքները,
· ապահովի նախատեսված ցուցանիշների իրականացումը՝ ըստ ծրագրիԳործառնական ձեռնարկի պահանջների,
· կազմի իր պարտականություններին վերաբերող ընթացիկ հաշվետվությունները,
· ծրագրի համակարգողի հանձնարարությամբ իրականացնի այլ գործառույթներ:

«Առաքելություն Հայաստան»-ը վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուներին հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:

Ընտրության չափանիշներն են.
· Բարձրագույն կրթություն մանկավարժության կամ կրթական այլ համապատասխան ոլորտներում
· Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կրթության և ուսուցումների բնագավառում (Համաշխարհային բանկի / կամ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձն առավելություն է)
· Հայաստանի տարբեր մարզերում մասնագիտական ուսումնական հաստատությունների, զբաղվածության և համապատասխան այլ գործակալությունների հետ համագործակցության փորձ
· Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցման և համապատասխան նյութեր կազմելու /թղթագրության գերազանց հմտություններ

Հետաքրքրված անհատ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցների 1.9 պարագրաֆին՝ ՀԲ վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձում. 2011 թ. հունվարին ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում /«Խորհրդատուի ուղեցույց»/ սահմանված շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը: /www.worldbank.org/procure/.

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Բաժին V-ում ներկայացված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգերի համաձայն: /www.worldbank.org/procure/


Հավելյալ տեղեկությունների համար դիմել ստորև ներկայացված Էլ. հասցեով աշխատանքային ժամերին՝ 09:00-ից - 18:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ էլեկտրոնային փոստով մինչև 2013 թվի հուլիսի 17-ը, ժամը 18:00-ն ՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով.
Էլ-փոստ` Hr.Legal@ngo.mission.am
«Առաքելություն Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպության Կադրերի բաժնի ղեկավար Ալլա Հարությունյանին



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us