ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


06.06.2018թ.

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Բարեգործական ճաշարաններին հաց, չոր սննդամթերք և բանջարեղեն մատակարարելու մրցույթներին

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «ՀՀ մարզերում տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում հրավիրում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակցելու ներքոնշյալ բարեգործական ճաշարաններին հաց, չոր սննդամթերք և բանջարեղեն մատակարարելու մրցույթներին ՝

1. Երևան քաղաքի 6 բարեգործական ճաշարաններ.
2. ՀՀ Շիրակի մարզի 2 (Գյումրի, Արթիկ) բարեգործական ճաշարաններ
3. ՀՀ Լոռու մարզի 4 (Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր) բարեգործական ճաշարաններ
4. ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 (Սևան, Ճամբարակ) բարեգործական ճաշարաններ
5. ՀՀ Կոտայքի մարզի 2 ( Չարենցավան,Հրազդան) բարեգործական ճաշարաններ
6. ՀՀ Արարատի մարզի 2 (Մասիս,Արտաշատ) բարեգործական ճաշարաններ
7. ՀՀ Սյունիքի մարզ 3 (Կապան, գ.Արծվանիկ, Սիսիան)

Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը։

Մրցութային փաթեթը ստանալու և պայմաններին ծանոթանալու համար մինչև ս.թ. հունիսի 18-ը կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կենտրոնական գրասենյակ:

Հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 42,
Հեռ.՝ (+374 10) 44-47-32, 44-47-61,
էլ. Փոստ՝ logistic@ngo.mission.am

Մրցութային փաթեթները կարող եք ձեռք բերել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի մարզային համայքային կենտրոններից։



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us