ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


29.12.2017թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աշխատանքի սուպերվիզորի թափուր աշխատատեղի համար

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սոցիալական, բժշկական, իրավաբանական եւ կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին եւ ապաստան հայցողներին» ծրագրի սոցիալական աշխատանքի սուպերվիզորի թափուր աշխատատեղի համար:

Պաշտոնի անվանումը՝ սոցիալական աշխատանքի սուպերվիզոր

Աշխատանքային պարտականություններ

  1. Վերահսկել սոցիալական աշխատողների մասնագիտական էթիկական կանոնների պահպանումը եւ աշխատանքի մասնագիտական որակը,
  2. Օգնություն ցույց տալ սոցիալական աշխատողներին՝ շահառուի հիմնախնդիր ախտորոշման ժամանակ,
  3. Հիմնախնդիրների առաջացման դեպքերում աջակցել սոցիալական աշխատողներին հաղթահարել դժվարությունները եւ հարթել բախումները շահառուի հետ (այս ֆունկցիան իրականացվում է թիմի պատասխանատուի հետ սերտ համագործակցությամբ ),
  4. Տալ մասնագիտական խորհուրդներ շահառուի հետ աշխատանքի մեթոդի եւ տեխնիկայի ընտրության եւ աշխատանքի վարման ընթացքում,
  5. Աջակցել սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների զարգացմանը,
  6. Կազմակերպել և իրականացնել գործընկերային խմբային սուպերվիզիա սոց- առողջապահական ծառայություններ մատուցող անձնակազմի համար,
  7. Ուսումնասիրել սոցիալական աշխատանքի բարելավմանն ուղղված բոլոր առաջարկությունները եւ տալ համապատասխան ընթացք,
  8. Ուսումնասիրել եւ վերլուծել աշխատանքի ընթացքը եւ դրա բարելավման ուղիներ առաջարկել ,
  9. Հաշվետվությունների , պլանների ստուգում եւ հաստատում
  10. Հաշվետվությունների կազմում ներկայացում
  11. Բազմամասնագիտական թիմի եւ մասնագետների հետ համագործակցության կարողություն
  12. Ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն, ժամանակի կառավարման հմտություն
  13. Մարդկանց հետ առնչվելու փորձառություն,համբերություն, հոգատարություն, ուշադրություն,բարեխղճություն։

Սոցիալական աշխատանքի սուպերվիզորի գործուղությունները՝

  1. Սոցիալական աշխատանքի փաստաթղթերի եւ գրառումների ստուգում
  2. Թրեյնինգների կազմակերպում անձնակազմի համար,
  3. Սոցիալական աշխատողների մոտ ծագող հիմնախնդիրների շուրջ ընդհանուր եւ խմբային հանդիպումների եւ քննարկումների կազմակերպում,
  4. Թիմային հանդիպումների կազմակերպում ՝հիմնախնդրային դեպքի հետ կապված (թիմ լիդերների միջոցով)
  5. Կազմակերպում եւ համակարգում գործընկերային խմբային սուպերվիզիայի աշխատանքները,ապահովել խմբային սուպերվիզիայի սեսիաների համար անհրաժեշտ գործիքակազմը,
  6. Շահառուի ընդգրկման հետ կապված թիմային հանդիպումների մասնակցություն
  7. Սոցիալական աշխատողների եւ թիմ լիդերների հաշվետվությունների մասնակցություն
  8. Գնահատման այցեր սոցիալական աշխատողների հետ միասին

Պահանջվող որակավորումներ

  1. Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ
  2. Աշխատանքային փորձը նվազագույնը 5 տարի
  3. Հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  4. MS Office, Internet, E-mail ծրագրերի իմացություն

Դիմելու կարգը՝ Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները եւ ուղեկցող նամակը գրավոր էլեկտրոնային փոստով մինչև 2018թ հունվարի 7-ը, ժամը 18։00-ը ՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ lusine.hayrapetyan@ngo.mission.am, «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us