ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


28.12.2017թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սոցիալական, բժշկական, իրավաբանական եւ կացարանային աջակցության տրամադրում Հայաստանում գտնվող փախստականներին եւ ապաստան հայցողներին» ծրագրի սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանումը՝ Սոցիալական աշխատող

Աշխատանքային պարտականություններ

  1. Շահառուի անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում։
  2. Տուն այցերի կատարում, կարիքի գնահատում
  3. Դեպք վարելու կարողություն եւ հմտություն
  4. Անհատական եւ խմբային աշխատանքների իրականացման կարողություն
  5. Թիմի հետ աշխատելու հմտություն
  6. Սոցիալական աշխատանքի մեթոդների եւ մոդելների կիրառման հմտություն գործնական աշխատանքի ընթացքում
  7. Համայնքում առկա պետական եւ ոչ պետական կառույցների հետ աշխատելու կարողություն
  8. ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հիմնական օրենսդրության իմացություն
  9. Անհատական ինտեգրման պլանի կազմում ու իրականցում
  10. Կազմակերպչական տարաբնույթ այլ հարցերի իրականացում
  11. Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում եւ ներկայացում
  12. Բազմամասնագիտական թիմի եւ մասնագետների հետ համագործակցության կարողություն
  13. Ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն, ժամանակի կառավարման հմտություն
  14. Մարդկանց հետ առնչվելու փորձառություն, համբերություն, հոգատարություն, ուշադրություն, ազնվություն, բարեխղճություն, նախաձեռնություն։

Պահանջվող որակավորումներ

  1. Բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ
  2. Աշխատանքային փորձը նվազագույնը 3 տարի
  3. Սիրիայից տեղահանված անձանց հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  4. Հայերեն եւ անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  5. MS Office, Internet, E-mail ծրագրերի իմացություն

Դիմելու կարգը՝ Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները եւ ուղեկցող նամակը գրավոր էլեկտրոնային փոստով մինչև 2018թ հունվարի 7-ը, ժամը 18։00-ը՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ lusine.hayrapetyan@ngo.mission.am, «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us