ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


15.12.2017թ.

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ հրավիրում է մասնակցելու ճաշարաններին՝ հաց, չոր սննդամթերք և բանջարեղեն մատակարարելու մրցույթներին

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «ՀՀ մարզերում տարեցներին,հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում հրավիրում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակցելու ներքոնշյալ բարեգործական ճաշարաններին՝ հաց, չոր սննդամթերք և բանջարեղեն մատակարարելու մրցույթներին՝

1. Երևան քաղաքի 6 բարեգործական ճաշարաններ.
2. ՀՀ Շիրակի մարզ 2 (Գյումրի,Արթիկ) բարեգործական ճաշարաններ.
3. ՀՀ Լոռու մարզ 4 (Վանաձոր,Սպիտակ,Ալավերդի,Տաշիր) բարեգործական ճաշարաններ
4. ՀՀ Գեղարքունիկի մարզ 2 (Սևան,Ճամբարակ) բարեգործական ճաշարաններ
5. ՀՀ Կոտայքի մարզ 2 (Հրազդան,Չարենցավան) բարեգործական ճաշարաններ
6. ՀՀ Արարատի մարզ 2 (Մասիս,Արտաշատ) բարեգործական ճաշարաններ
7. ՀՀ Սյունիքի մարզ 3 (Կապան,գ.Արծվանիկ,Սիսիան) բարեգործական ճաշարաններ

Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերեր:

Հացի մատակարարման մրցութային փաթեթը ստանալու և պայմաններին ծանոթանալու համար մինև ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող եք դիմել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ․

Հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 42,
Հեռ.՝ (+374 10) 44-47-32, 44-47-61,
էլ. Փոստ՝ logistic@ngo.mission.am

Չոր սննդամթերքի և բանջարեղենի մրցութային փաթեթները ստանալու համար կարող եք դիմել մինչև 2018թ. հանվարի 8-ը:

Մրցութային փաթեթները կարող եք ձեռք բերել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի
Մարզային կենտրոններից:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us