ԱՀ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ



Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ՝ որպես «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նորընտիր նախագահ: Շնորհակալ եմ կազմակերպության համար ծանր պահերին ձեր ցուցաբերած նվիրումի և համախմբման համար:

Այն վստահությունը, որ մեր բազմանդամ աշխատակազմը ցուցաբերեց՝ ընտրելով ինձ որպես «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ, միայն իրավահաջորդությամբ չէ, որ պայմանավորված է. ավերիչ երկրաշարժից եւ փախստականների առաջին ներհոսքից իսկ սկսած ես միացա տիկին Կիրակոսյանի գլխավորած կամավորական շարժմանը՝ «Առաքելություն Հայաստան»-ի շրջանակներում: Այսպես էլ սկսվեց հակամարտությունից հազարավոր տուժածներին ու փախստականներին, ինչպես նաեւ երկրաշարժից տուժածներին ինքնամոռաց աջակցությունը: Տարիներ անց մեր կազմակերպությունը շարունակում է իր մարդասիրական գործունեությունը՝ առաջ տանելով մեր կողմից որդեգրված ռազմավարական ուղղությունները՝ հավատարիմ մնալով մեր կոչմանն ու առաքելությանը, եւ ես պարտավորվում եմ նույն նվիրվածությամբ եւ եռանդով աշխատել:

Վստահեցնում եմ, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն այսուհետ ևս շարունակելու է հիմնադիր նախագահ տիկին Կիրակոսյանի ստանձնած գործը, եւ կազմակերպությունն իր գործունեությունը իրականացնելու է նույն պատասխանատվությամբ ու հանձնառությամբ եւ, ի դեմս իր հզոր բազմամասնագիտական թիմի, փորձելու է առավել ընդարձակել ու զարգացնել իր գործունեությունը, որի համար, վստահեցնում եմ ձեզ, կան բոլոր միջոցները:

Հարգելի՛ գործընկերներ, ակնկալում եմ ձեր աջակցությունն ու նվիրումը այս կարեւոր մարդասիրական աշխատանքին՝ լիահույս ապագայի նորանոր ձեռքբերումներով:


Հարգանքներով՝
Երվանդ Մխիթարյան
ԱՀ ԲՀԿ նախագահ


ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us